Դայմենշն ներդրումային ընկերություն

Դայմենշն ներդրումային ընկերություն


Տեղական շուկայում ունենք մեծ փորձ և միջազգային գործընկերներ

Իմանալ ավելին
Դայմենշն ներդրումային ընկերություն

Դայմենշն ներդրումային ընկերություն


Մենք ներդրումային ոլորտում ցուցաբերում ենք համապարփակ մոտեցում

Իմանալ ավելին
Դայմենշն ներդրումային ընկերություն

Դայմենշն ներդրումային ընկերություն


Առաջնորդվում ենք ռիսկերի կառավարման բարձր չափանիշներով

Իմանալ ավելին
Դայմենշն ներդրումային ընկերություն

«Դայմենշն» ՓԲԸ-ն ներդրումային ընկերություն է, որը հիմնադրվել է այն գիտակցմամբ, որ Հայաստանի դինամիկ ներդրումային շուկաները կարիք ունեն օբյեկտիվ և պրոֆեսիոնալ մոտեցմամբ փորձառու մասնագետների: Դայմենշնը կորպորատիվ հաճախորդներին տրամադրում է ֆինանսական և ներդրումային ծառայություններ՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ և փորձելով բարձրացնել հանրային վստահությունը Հայաստանի ֆինանսական շուկայի նկատմամբ։

Իմանալ ավելին

Ծառայություններ


Բրոքերային ծառայություններ և առևտուր


Բրոքերային գործունեության շրջանակներում Դայմենշնը հայաստանյան շուկայում մատուցում է բրոքերային ծառայություններ որպես Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) անդամ, ինչպես նաև բրոքերային ծառայություններ է մատուցում օտարերկրյա շուկաներում տեղական բրոքերների միջոցով:

Իմանալ ավելին

Խորհրդատվություն կապիտալի շուկաներում


Կապիտալի շուկաների խորհրդատվական ծառայությունը Դայմենշնի հիմնական բիզնես գործառույթն է և անբաժանելի մասը՝ ընկերության առաքելությանը և տեսլականին հասնելու համար:

Իմանալ ավելին

Արժեթղթերի գործառնություններով պայմանավորված ծառայություններ


Մենք տարիների փորձ ունենք կապիտալի շուկայում կորպորատիվ արժեթղթերով խոշոր գործարքներ իրականացնելու գործում

Իմանալ ավելին

Ակտիվների կառավարում


Հայաստանի կապիտալի շուկաներում Դայմենշնը կառավարում է բաժնեմասային և պարտքային գործիքների սեփական ներդրումային պորտֆելը:

Իմանալ ավելին

Նորություններ


Պորտֆել


ՖԱՍԹ ԲԱՆԿ

2,000,000 եվրո | 5.25%, 36 ամիս | Նոյեմբերի 28, 2024

Իմանալ ավելին

ՖԱՍԹ ԲԱՆԿ

6,000,000 ԱՄՆ դոլար | 6.25%, 36 ամիս | Նոյեմբերի 28, 2024

Իմանալ ավելին

ՖԱՍԹ ԲԱՆԿ

4,000,000,000 ՀՀ դրամ | 10.25%, 36 ամիս | Նոյեմբերի 28, 2024

Իմանալ ավելին

ՖԻՆՔԱ ՈՒՎԿ

850,000,000 ՀՀ դրամ | 11.75%, 36 ամիս | Նոյեմբերի 27, 2024

Իմանալ ավելին
Բոլորը

Գործարար սկզբունքներ


Որակյալ աշխատանք և բարձր պրոֆեսիոնալիզմ


Մենք առաջարկում ենք ֆինանսական և ներդրումային ծառայությունների լայն ընտրանի, ապահովում ենք մատուցված ծառայությունների բարձր որակ՝ առաջնահերթությունը տալով հաճախորդի շահերին։
Մենք ցուցաբերում ենք անհատական մոտեցում յուրաքանչյուր գործընկերոջը և հաճախորդին՝ կառուցելով կայուն և երկարատև հարաբերություններ: Ընկերությունն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման միջազգայնորեն ճանաչված նորմերով և որոշումների կոլեգիալ ընդունման սկզբունքներով:

Թիմային մոտեցում


Մեր թիմի աշխատակիցները կիսում են ընդհանուր արժեքներ և հավատարիմ են ընկերության որդեգրած ռազմավարությանը։ Դայմենշն ընկերության աշխատակիցները թիմային են, նվիրված ու համախմբված, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում յուրաքանչյուր նախագիծ և աշխատանք հավուր պատշաճի իրականացնելու համար։ Մենք կիսում ենք միմյանց հետ մեր փորձառությունը` ստեղծելով արդյունավետ գործընկերային հարաբերություններ։

Գաղտնիության պահպանում


Մենք խիստ կարևորում ենք մեր հաճախորդների անձնական տվյալների գաղտնիության պահպանումը։ Ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ՝ մենք երաշխավորում ենք պահպանել հաճախորդների և գործընկերների վերաբերյալ տեղեկատվությունը։

Բարեվարքություն և ազնվություն


Կարևորելով մեր համբավը` մենք բարձր ենք գնահատում վստահությունը, ազնվությունը և գործնական էթիկան։ Մենք վստահելի ֆինանսական կառույց ենք ՀՀ ֆինանսական շուկայում, որը ներդրողներին ծառայություններ մատուցելիս գործում է ֆիդուցիար պարտականությունների շրջանակում։

Գործընկերներ