«Նարսան» ՍՊԸ-ի կողմից թողարկված պարտատոմսերը տեղաբաշխվել են։ 


«Նարսան» ՍՊԸ-ի կողմից թողարկված պարտատոմսերը տեղաբաշխվել են։ 

«Նարսան» ՍՊԸ-ի կողմից թողարկված պարտատոմսերը տեղաբաշխվել են։ 

 

Պարտատոմսերի հիմնական պայմաններն են.

 

✅Դասը՝ անվանական արժեկտրոնային

ԱՄՏԾ՝ AMNSANB21ER4  

✅Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 12%

✅Թողարկման ծավալը՝ 1,500,000,000 ՀՀ դրամ 

✅Անվանական արժեքը՝ 100,000 ՀՀ դրամ

✅Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ եռամսյակային

✅Մարման ամսաթիվը՝ 16.01.2029

✅Շրջանառության ժամկետը՝ 36 ամիս

✅ Տեղաբաշխման ժամկետը՝ 16.01.2026-10.04.2026 թթ․

✅Տեղաբաշխողը՝ «Դայմենշն» ՓԲԸ

 

 

Ազդագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

 

 

ՀՀ ԿԲ նախագահի 07.01.2026թ.-ի թիվ 1/9 Ա որոշմամբ գրանցվել է «Նարսան» ՍՊԸ -ի ազդագիրը, որը հասանելի է Դայմենշնի և Նարսանի պաշտոնական կայքերում։ 

 

Պարտատոմսերի ձեռքբերման և մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ 010 54 56 70, 043 88 29 81 հեռախոսահամարներով կամ «Նարսան» ՍՊԸ 011 99 11 99, 033 99 09 90 հեռախոսահամարներով։

 

«Նարսան» ՍՊԸ-ի մասին

 

Հիմնադրվելով 2003թ.-ին՝ Նարսան ՍՊԸ-ն հանդիսանում է տեղական շուկայում ցինկապատ և պոլիմերային ծածկույթով հարթ թիթեղների, մետաղական կղմինդրների, տանիքի ձևավոր թիթեղների, տանիքի համալրող դետալների, գիպսաստվարաթղթե սալերի պրոֆիլների, պատուհանի ներդիր պրոֆիլների, ֆասադային պրոֆիլների և այլ շինարարական ապրանքների արտադրության առաջատար ընկերություններից մեկը։ Առաջարկվող արտադրանքի բարձր որակի և ճկուն գնային քաղաքականության շնորհիվ ընկերությունը ձեռք է բերել լայն ճանաչում։ Նարսան ՍՊԸ-ն հանդիսանում է գերմանական ԿՆԱՈՒՖ ապրանքանիշի պաշտոնական վերավաճառողը Հայաստանում։

Մեծ ներդրումների և շարունակական ջանքերի շնորհիվ Նարսան ընկերությունը տարեցտարի ընդլայնում է իր արտադրությունը և համալրում գործարանը նոր, ժամանակակից հաստոցներով։ Ընկերության հիմնական նպատակն է սպառողին ապահովել բարձրորակ և մատչելի արտադրանքով։

 

011 991199 | 033 990990 | www.narsan.am

010 545670 | 043 882981 | www.dimension.am

 

 «Դայմենշն» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից:


30 January 2026, Friday | 39

Recent publications