Դայմենշն ներդրումային ընկերությունը սույն թվականի նոյեմբերի 2-ից կիրականացնի «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը։
Տեղաբաշխման ժամկետը՝ 02.11.2026-06.11.2026 թթ․ 28 October 2026, Wednesday |
«Դայմենշն» ներդրումային ընկերությունը ընդամենը 2 ժամում հաջողությամբ իրականացրել է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը։
☑️ Հայաստանի ֆոնդային բորսայում 2026 թ. նոյեմբերի 2-ին կայացած աճուրդի ընթացքում պարտատոմսերը տեղաբաշխվել են՝ գրանցելով բարձր պահանջարկ։
▪️ Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 11․75%
▪️ Աճուրդի կտրման եկամտաբերությունը՝ 11.65%
▪️ Միջին կշռված գնի եկամտաբերությունը՝ 11.493%
Աճուրդի արդյունքները վկայում են «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ի պարտատոմսերի նկատմամբ ներդրողների բարձր հետաքրքրվածության մասին․ ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը մոտ 1.6 անգամ գերազանցել է տեղաբաշխված պարտատոմսերի ծավալը։
Ծրագրային ազդագրին և ազդագրի լրացմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
011 270000 | www.kamurj.am
043 882981 | www.dimension.am
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ-ի կողմից: