Դայմենշն ներդրումային ընկերությունը սույն թվականի հունվարի 23-ից կիրականացնի «Մետալ Գռուպ» ՍՊԸ-ի կողմից թողարկված դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը։
Դայմենշն ներդրումային ընկերությունը սույն թվականի հունվարի 23-ից կիրականացնի «Մետալ Գռուպ» ՍՊԸ-ի կողմից թողարկված դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը։
Պարտատոմսերի հիմնական պայմաններն են.
✅Դասը՝ անվանական արժեկտրոնային
✅Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 13%
✅Թողարկման ծավալը՝ 2,000,000,000 ՀՀ դրամ
✅Անվանական արժեքը՝ 100,000 ՀՀ դրամ
✅Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ եռամսյակային
✅Մարման ամսաթիվը՝ 23.01.2031
✅Շրջանառության ժամկետը՝ 60 ամիս
✅ Տեղաբաշխման ժամկետը՝ 23.01.2026-09.03.2026 թթ․
✅Տեղաբաշխողը՝ «Դայմենշն» ՓԲԸ
ՀՀ ԿԲ նախագահի 14.01.2026թ.-ի թիվ 1/22 Ա որոշմամբ գրանցվել է «Մետալ Գռուպ» ՍՊԸ-ի ազդագիրը, որը հասանելի է Դայմենշնի և Մետալ Գռուպի պաշտոնական կայքերում։
Պարտատոմսերի ձեռքբերման և մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ 010 54 56 70, 043 88 29 81 հեռախոսահամարներով կամ «Մետալ Գռուպ» ՍՊԸ 010 74 45 03 հեռախոսահամարով։
«Մետալ Գռուպ» ՍՊԸ-ի մասին
2000 թվականից ի վեր «ՄԵՏԱԼ ԳՌՈՒՊ»-ն զբաղվում է շինանյութերի ներմուծմամբ, արտադրությամբ, արտահանմամբ և մանրամեծածախ վաճառքով՝ ապահովելով բարձրորակ պողպատյա խողովակների արտադրություն և մատակարարում։
Մետալ Գռուպի կարգախոսն է՝ «Որակյալ արտադրանք, հուսալի գործընկեր»։ Ընկերությունը մշտապես ապահովում է բարձր որակ, ճկուն գնային քաղաքականություն և անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ։
Այսօր «ՄԵՏԱԼ ԳՌՈՒՊ»-ը շարունակում է իր կայուն զարգացումը՝ ներդնելով նոր տեխնոլոգիաներ, ընդլայնելով արտադրական գործընթացը և մեծացնելով արտահանման ծավալը։ Ընկերության նպատակն է ապահովել վստահելի, երկարաժամկետ համագործակցություն յուրաքանչյուր գործընկերոջ հետ։
«Դայմենշն» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից:
16 January 2026, Friday |
390