2026 թվականի հուլիսի 3-ից օգոստոսի 21-ն ընկած ժամանակահատվածում Դայմենշն ներդրումային ընկերությունը հաջողությամբ և նախատեսված ժամկետներից շուտ ամբողջությամբ ավարտել է կորպորատիվ պարտատոմսերի 6 տեղաբաշխում։

Նշված ժամանակահատվածում «Դայմենշն» ՓԲԸ-ն իրականացրել է հետևյալ ընկերությունների պարտատոմսերի տեղաբաշխումները՝

Բոլոր 6 թողարկումների պարտատոմսերը տեղաբաշխվել են ամբողջ ծավալով և նախապես սահմանված ժամկետներից շուտ։

Կարճ ժամանակահատվածում իրականացված այս տեղաբաշխումները վկայում են Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի նկատմամբ ներդրողների շարունակական հետաքրքրության, ինչպես նաև կապիտալի շուկայի միջոցով ֆինանսավորման նկատմամբ հայկական ընկերությունների աճող հետաքրքրության մասին։

Յուրաքանչյուր թողարկման պայմանների, թողարկող ընկերությունների և պարտատոմսերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ «Դայմենշն» ՓԲԸ-ի պաշտոնական կայքի «Նորություններ» բաժնում։

«Դայմենշն» ՓԲԸ-ն արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման գործընթացում հանդես է գալիս որպես գլխավոր համակարգող՝ ապահովելով գործընթացի ամբողջական կազմակերպումը՝ սկսած գործարքի կառուցվածքի մշակումից և անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստումից մինչև պարտատոմսերի վաճառք, տեղաբաշխում և հետթողարկումային գործընթացների կազմակերպում։

Հարկ է նշել, որ «Դայմենշն» ՓԲԸ-ն AMX AWARDS 2026 մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է «Կորպորատիվ պարտատոմսերի լավագույն տեղաբաշխող` Բորսայի կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման համակարգով» անվանակարգի մրցանակին։

Շնորհակալություն ենք հայտնում թողարկող ընկերություններին՝ վստահության, իսկ ներդրողներին՝ ակտիվ մասնակցության համար։

«Դայմենշն» ՓԲԸ-ն շարունակելու է նպաստել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը՝ աջակցելով ընկերություններին կապիտալի շուկայի միջոցով ֆինանսավորման ներգրավման գործընթացում։

 «Դայմենշն» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից:

24 Августа 2026, Понедельник | 78

Последние публикации