Часто задаваемые вопросы


Ինչու՞ օգտվել ֆինանսական խորհրդատվական ծառայություններից։

Ֆինանսական խորհրդատուն՝

 

  • Ունի համապատասխան գիտելիք և փորձ,
  • Պարբերաբար ուսումնասիրում է շուկայի միտումները,
  • Հետևում է օրենսդրական և այլ փոփոխություններին,
  • Տեղեկատվություն է տրամադրում լավագույն ներդրումային գործիքների, ռիսկերի և այլ հնարավորությունների վերաբերյալ,
  • Խնայում է Ձեր ժամանակը։
Ինչպե՞ս ձեռք բերել պարտատոմսեր:

ՀՀ-ում պարտատոմսեր գնելու համար պետք է բացել արժեթղթերի պահառության հաշիվ և կնքել բրոքերային պայմանագիր բանկերի կամ ներդրումային ընկերությունների հետ։

Դայմենշն ներդրումային ընկերությունը մատուցում է պահառության, ռեեստրավարման, բրոքերային և արժեթղթերի գործառնություններով պայմանավորված մի շարք ծառայություններ։

Ի՞նչ է պարտատոմսը։

Պարտատոմսը պարտքային արժեթուղթ է, որը հավաստում է դրա տիրապետողի իրավունքը` դրանում նախատեսված ժամկետում պարտատոմս թողարկողից ստանալ պարտատոմսի անվանական արժեքը, ինչպես նաև տոկոսագումարները:

 

Այսինքն, պարտատոմսերում ներդրումներ կատարելով՝ որոշ ժամանակ անց հետ եք ստանում Ձեր ներդրած գումարը հավելյալ եկամտով:

 

Պարտատոմսն ունիվերսալ ֆինանսական գործիք է, քանի որ այն կարող է թողարկվել ոչ միայն բանկերի, այլև պետության, առևտրային ընկերությունների, միջազգային ու օտարերկրյա կազմակերպությունների կողմից։

Ինչու՞ են պարտատոմսերը, այլ հավասար պայմաններում, համարվում նվազ ռիսկային արժեթղթեր։

Որպես կանոն, պարտքային գործիքների մեջ ներդրումներ կատարելը համեմատաբար ավելի ապահով է, քան սեփական կապիտալում: Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ ընկերության սնանկանալու դեպքում առաջանում է ընկերությունից պահանջ ներկայացնողների շարք, որից առաջին հերթին բավարարվում են պարտատերերի պահանջները։ Բացի այդ, պարտատոմսերն ապահովում են ֆիքսված եկամուտ՝ արժեկտրոնի տեսքով։

Ի՞նչ է բաժնետոմսը։

Ընկերություններն իրենց գործունեությունը ֆինանսավորելու համար թողարկում են բաժնետոմսեր և/կամ պարտատոմսեր։

 

Բաժնետոմսը արժեթուղթ է, որը հավաստում է դրա տիրոջ (բաժնետիրոջ) բաժնետիրական ընկերության շահույթից շահութաբաժնի ձևով մաս ստանալու, բաժնետիրական ընկերության գործերի կառավարմանը մասնակցելու և նրա լուծարումից հետո մնացած գույքից մաս ստանալու իրավունքը։

 

Ներդրողները, գնելով բաժնետոմս, ակնկալում են 2 տեսակի եկամուտ՝

 

  • Շահաբաժին (դիվիդենդ)
  • Բաժնետոմսի գնի աճ

 

Բաժնետոմսերի տիրապետումն ունի հետևյալ առավելությունները՝

 

  • Ներդրողը դառնում է ընկերության սեփականատեր,
  • Սովորաբար ենթադրում է շահաբաժինների տեսքով եկամուտ,
  • Տրամադրում է ներդրումները դիվերսիֆիկացնելու հնարավորություն։
Որո՞նք են ֆինանսական խորհրդատվության առավելությունները։

Ֆինանսական խորհրդատուն օգնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց արդյունավետ կերպով կառավարել դրամական միջոցները, ապահովել կայուն եկամտի մակարդակ, ինչպես նաև բարձրացնել այն։

 

Գնահատելով Ձեր ֆինանսական վիճակը, ռիսկի նկատմամբ հանդուրժողականությունը և ֆինանսական նպատակները՝ ֆինանսական խորհրդատուն կօգնի մշակել ռազմավարություններ և կայացնել օպտիմալ որոշումներ։

 

Ֆինանսական խորհրդատուները կարող են՝

 

  • Սահմանել անհատական ֆինանսական պլան,
  • Մշակել օպտիմալ ներդրումային ռազմավարություններ,
  • Կառավարել պորտֆել/ակտիվներ,
  • Պլանավորել բյուջեն, օպտիմալացնել ծախսերը,
  • Գնահատել ռիսկերը,
  • Օգնել հարկերի օպտիմալացման հարցում,
  • Աջակցել շահավետ ֆինանսավորում ստանալու հարցում,
  • Օգնել լավագույն ներդրումային գործիքների ընտրության հարցում,
  • Ծանոթացնել արժեթղթերի թողարկման և ձեռքբերման ընթացակարգերին։