«Դայմենշն» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) հայտարարում է մրցույթ Ընկերության 2024 և 2025 թվականների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության նպատակով:
«Դայմենշն»
փակ բաժնետիրական ընկերության
գլխավոր տնօրենի որոշում թիվ ԱԴՏ-001
(կազմված է 10.12.2024թ., բաղկացած է 4 (չորս) թերթից)
ք. Երևան 10.12.2024թ.
Հիմնվելով «Դայմենշն» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) կանոնադրության և «Ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձի ընտրության կանոնակարգ»-ի վրա, հայտարարում եմ աուդիտորական կազմակերպությունների կողմից Ընկերության 2024 և 2025 թվականների տարեկան ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի իրականացման մրցույթ, որի առաջարկների ներկայացման վերջնաժամկետը 2025 թվականի հունվարի 15-ն է:
Որոշմանը կցված է հայտարարության բովանդակությունը:
Մրցույթի հայտարարությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
11 Декабря 2024, Среда |
1208