Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) բաժնետոմսերի 2022 թ.-ի առքուվաճառքի ավելի քան 90%-ի շուկա ստեղծողը (մարքեթ մեյքերը) հանդիսանում է «Դայմենշն» ՓԲԸ-ն:


Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) բաժնետոմսերի 2022 թ.-ի առքուվաճառքի ավելի քան 90%-ի շուկա ստեղծողը (մարքեթ մեյքերը) հանդիսանում է «Դայմենշն» ՓԲԸ-ն:

2022թ․-ի ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) բաժնետոմսերի առքուվաճառքի 92.9%-ի շուկա ստեղծողը (մարքեթ մեյքերը) հանդիսանում է «Դայմենշն» ՓԲԸ-ն: Բորսայում ամենաակտիվ շրջանառվողը ԱԿԲԱ բանկի բաժնետոմսերն են, որոնց շուկա ստեղծողի ծառայությունները մատուցվում են «Դայմենշն» ՓԲԸ-ի կողմից։

 

Շուկա ստեղծողը կապիտալի շուկայի կարևորագույն դերակատարներից է: Այն մշտապես տրամադրում է երկկողմանի գնանշումներ՝ ապահովելով բաժնետոմսերի իրացվելիությունը երկրորդային շուկայում։

 

«Մենք արդյունավետորեն իրականացնում ենք թափանցիկ երկկողմանի գնանշումներ ամեն օր ժամը 11:00-ին երբ բացվում է շուկան` ապահովելով բաժնետոմսերի իրացվելիությունը» - նշել է «Դայմենշն» ՓԲ ընկերության ներդրումային մասնագետ Արման Բոյաջյանը:

 

«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի 2022 թ․-ի երկրորդ եռամսյակի ամփոփ տվյալները 2020 և 2021 թվականների նույն ժամանակահատվածների համեմատ ցույց են տալիս առևտրի և շուկայի ծավալների համեմատական աճ։ Բաժնետոմսերի առևտրի ծավալը 2-րդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է՝ հասնելով 425 մլն դրամի։ Շուկայի կապիտալիզացիան նախորդ տարվա համեմատ աճել է 58%-ով՝ հասնելով շուրջ 252 մլրդ դրամի։ Նախորդ տարվա համեմատ գործարքների քանակը աճել է 3 անգամ՝ հասնելով 343-ի։

 

«Վերջին 2 ամիսների ընթացքում ԱԿԲԱ բանկի բաժնետոմսերի նկատմամբ նկատվում է մեծ հետաքրքրություն և պահանջարկի զգալի աճ, ինչը վկայում է, որ գնորդները դրանք գրավիչ են համարում, այդ իսկ պատճառով գները բարձրանում են», - նշել է «Դայմենշն» ՓԲ ընկերության ներդրումային մասնագետ Հայկ Խեկոյանը։

 

Նշենք նաև, որ «Դայմենշն» ներդրումային ընկերությունը արժեթղթերի շուկայում շուկա ստեղծողի ծառայություններից բացի մատուցում է նաև պահառուական, բրոքերային, ինչպես նաև արժեթղթերի տեղաբաշխման ծառայություններ:

 

Սույն նյութը համարվում է գովազդ:


29 Սեպտեմբերի 2022, Հինգշաբթի

Վերջին հրապարակումները