Արժեթղթերի գործառնություններով պայմանավորված ծառայություններ


Մենք տարիների փորձ ունենք կապիտալի շուկայում կորպորատիվ արժեթղթերով խոշոր գործարքներ իրականացնելու գործում: Պահպանելով մեր առաքելությունը և գործելով մեր ֆիդուցիար պարտականությունների շրջանակում՝ մենք առաջնահերթություն ենք տալիս հաճախորդի շահերին և առաջարկում ենք արժեթղթերի գործառնություններով պայմանավորված համապարփակ ծառայություններ, ինչպիսիք են տեղաբաշխումը, փոխանակման ցուցակման ծառայությունը, շուկա ստեղծողի ծառայությունները (մարքեթ մեյքինգ), ռեեստրի և պահառության ծառայությունները:

 

«Դայմենշն» ՓԲԸ-ն հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ և ունի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի Հաշվի օպերատորի կարգավիճակ:

Բաժնային արժեթղթերի ռեեստրավարման ամսական վճարը սկսվում է 5 500 ՀՀ դրամից: Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգում մատուցվող ծառայությունների սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ https://rb.gy/xw68ls:

 

Արժեթղթերի տեղաբաշխում

Դայմենշնը հաճախորդներին առաջարկում է տեղաբաշխման ծառայություններ, որոնք կապիտալ են ներգրավում նախնական հրապարակային առաջարկի (IPO) կամ երկրորդական առաջարկի միջոցով: Որպես տեղաբաշխող՝ Դայմենշնը գնահատում է ռիսկերը և արժեթղթերի համապատասխան գինը, և երաշխավորում է, որ հրապարակային առաջարկի միջոցով հնարավոր կլինի ներգրավել անհրաժեշտ կապիտալը: Մեր թիմն իրականացնում է երաշխավորված, մասնակի երաշխավորված, ինչպես նաև չերաշխավորված (լավագույն ջանքերի սկզբունքով) տեղաբաշխմամբ պայմանավորված գործառնություններ:

 

Մենք մասնագիտացած ենք հայաստանյան շուկայում արժեթղթերի տեղաբաշխման գործում՝ ուղղորդելով միջին և խոշոր տեղական ընկերություններին կապիտալի ներգրավման ողջ գործընթացում: Մենք հանդես ենք գալիս որպես մեր հաճախորդների խորհրդատու, թողարկողի անունից ներկայացնում ենք ազդագիրը և դիմումը ներկայացնում Հայաստանի Կենտրոնական բանկ: Ներդրումներ ապահովելու համար՝ Դայմենշնը կազմակերպում է ֆինանսական ռոդշոուներ արժեթղթերի շուկայավարման համար՝ շնորհանդեսների և հանդիպումների միջոցով: Դայմենշնը հավաքում է նախնական ոչ պարտադիր բաժանորդագրությունները և չափում արժեթղթերի պահանջարկը: Երբ արժեթղթերը գրանցվում են, Դայմենշնը փակում է առաջարկը և վաճառում արժեթղթերը ներդրողներին բորսայի միջոցով (IPO, երկրորդական հրապարակային առաջարկներ):

 

Կապիտալի ներգրավման գործընթացում Դայմենշնը կարող է նաև ներգրավել համատեղաբաշխողների՝ ձևավորելով տեղաբաշխման սինդիկատ:

Բորսաներում ցուցակման ծառայություն

Մեր խորհրդատվական ծառայությունների մատուցման մեկ այլ կարևոր ուղղություններից է մասնագիտական խորհրդատվությունը ՓՄՁ-ների և կորպորացիաների համար, որոնք ձգտում են արժեթղթերը ցուցակել բորսայում (ինչպես տեղական, այնպես էլ միջազգային):

 

Մասնավորապես, մենք պատրաստում և ներկայացնում ենք հայտերն ու ազդագրերը կարգավորող մարմիններին և ապահովում ենք արժեթղթերի ցուցակման պահանջներին համապատասխանությունը։ Գործընթացի բոլոր փուլերում Դայմենշնը հանդես է գալիս որպես բորսայի հետ թողարկողի հաղորդակցության հիմնական ուղի՝ թողարկողի անունից պատասխանելով բորսայի կողմից արված բոլոր հարցումներին: Ներդրումային բանկերի և խորհրդատուների մեր ցանցի միջոցով մենք օգնում ենք ընկերություններին ցուցակվել միջազգային բորսաներում, ինչպիսիք են Վիեննայի և Լոնդոնի ֆոնդային բորսաները:

Շուկա ստեղծողի ծառայություններ

«Դայմենշն» ՓԲԸ-ն հանդիսանում է ֆոնդային բորսայի անդամ և ընկերություններին մատուցում է «Շուկա Ստեղծող»-ի ծառայություններ։ Դայմենշնն ունի Մարքեթ մեյքերի ծառայությունների արդյունավետ մատուցման փորձ և ծառայություններ է մատուցել Հայաստանի առաջատար բանկերին։ Շուկա ստեղծողը (Market Maker) գնման և վաճառքի անընդհատ գնանշումների միջոցով թողարկող ընկերություններին աջակցում է արժեթղթերի իրացվելիության բարձրացման գործում: Կապիտալի շուկայում բարձր առևտրային իրացվելիությունը կունենա քիչ առևտրային ծախսեր և մեծ պահանջարկ: Թողարկողի հետ պայմանավորվածության հիման վրա Դայմենշնը գնում և պահում է արժեթղթերի կանխորոշված ծավալ՝ նպատակ ունենալով բորսայում գնանշել որոշակի քանակությամբ արժեթուղթ:

 

Շուկա ստեղծողի հիմնական պարտականությունները հետևյալն են.

  • Շարունակական երկկողմանի գնանշումների (bid-ask) ապահովում:
  • Արժեթղթերի բավարար ծավալների պահպանում՝ մրցունակ գներով շուկայական պատվերները բավարարելու նպատակով:
  • Շուկայում տվյալ արժեթղթի պահանջարկի և շրջանառության ապահովում:

 

Ռեեստրավարում և պահառություն

«Դայմենշն» ՓԲԸ-ն հանդիսանում է «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի հաշվի օպերատոր, և միջնորդավորված իրականացնում է Դեպոզիտարիայի կողմից մատուցվող ծառայությունները։ Մեր թիմը բաղկացած է լիցենզավորված և որակավորված մասնագետներից, ովքեր իրավաբանների աջակցությամբ մատուցում են բարձրակարգ դեպոզիտար ծառայություններ: Մեր փորձի և գրանցած հաջողությունների շնորհիվ մենք շարունակում ենք ամրապնդել մեր առաջատար դիրքերը հայկական շուկայում, որտեղ սպասարկում ենք ավելի քան 100 կորպորատիվ հաճախորդների:

 

Արժեթղթերի ռեեստրի վարման ծառայություններ.

  • Թողարկողի ռեեստրի վարման պայմանագրի կնքում,
  • Արժեթղթերի տեղաբաշխմամբ պայմանավորված գործառնություններ,
  • Կորպորատիվ գործողությունների հետ կապված գործառնություններ,
  • Ռեեստրում առկա տեղեկությունների փոփոխում,
  • Համակարգից տեղեկությունների տրամադրում (քաղվածքներ, բաժնետերեր ցուցակ):

 

Արժեթղթերի պահառություն.

  • Արժեթղթերի հաշվի բացում և պահառություն,
  • Արժեթղթերի հաշվի տվյալների փոփոխություն,
  • Արժեթղթերի փոխանցմամբ պայմանավորված գործառնություններ,
  • Արժեթղթերի գրավի իրավունքի գրանցում,
  • Հաշվետիրոջը արժեթղթերի հաշվից քաղվածքի և այլ տեղեկությունների տրամադրում:

Արժեթղթերի ռեեստրավարման և պահառության սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ: