Ակտիվների կառավարում


Հայաստանի կապիտալի շուկաներում Դայմենշնը կառավարում է բաժնեմասային և պարտքային գործիքների սեփական ներդրումային պորտֆելը: Դայմենշնը կառավարում է նաև 2 ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդեր։

 

Միջազգային շուկաներում Դայմենշնն առաջարկում է պորտֆելի և ակտիվների արդյունավետ կառավարման լուծումներ Հայաստանում և արտերկրում գտնվող անհատ և ինստիտուցիոնալ ներդրողներին։

 

Ֆոնդերի կառավարում

«Դայմենշն» ՓԲԸ-ի դուստր ընկերությունը «ԴԱՅՄԵՆՇՆ ՖԱՆԴԶ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ-ն կառավարում է երկու բաց, ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդեր: Ֆոնդերի նպատակն է ապահովել կապիտալի արժևորում դինամիկ ներդրումներ կատարելով հայաստանյան ցուցակված պարտատոմսերում: Ֆոնդերը ներդրումներ են կատարում Հայաստանի պետական և բարձր որակի կորպորատիվ պարտատոմսերում, որոնք ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում: Որպես կանոն, ֆոնդերն ապահովում են բարձր եկամտաբերության՝ ներդրողներին հնարավորություն տալով կատարել ներդրումներ Հայաստանի մի շարք պետական և կորպորատիվ պարտատոմսերում:

Պորտֆելի կառավարում

Մենք աջակցում ենք մեր հաճախորդներին պորտֆելի կառավարման գործընթացում՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ։ Մեր ծառայությունների շրջանակը ներառում է բրոքերային հաշիվների բացում, պորտֆելների վերաբերյալ ֆինանսական խորհրդատվության և առաջարկությունների տրամադրում և պլանավորում: Մեր թիմը տրամադրում է նաև պորտֆելի կառավարման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Պորտֆելի կառավարման ծառայությունները տրամադրվում են հաճախորդների լայն շրջանակի, ներառյալ, Հայաստանում և արտերկրում գտնվող անհատ և ինստիտուցիոնալ ներդրողներին: Մեր ֆինանսական վերլուծաբաններն անհատական մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր հաճախորդին՝ հաշվի առնելով ներդրողի ռիսկի ախորժակը, ներդրումային նպատակները, ֆինանսական սահմանափակումները, հատուկ նկատառումները և այլ հիմնական գործոններ: