ԴԱՅՄԵՆՇՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ԱՎԱՐՏԵԼ Է ՖԱՍԹ ԲԱՆԿԻ ԴՐԱՄԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՏՐԱՆՇԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ:
Դայմենշնը ամբողջությամբ և ժամկետից շուտ ավարտել է Ֆասթ Բանկի դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխումը:
Պարտատոմսերի հիմնական պայմաններն են.
- Տարեկան արժեկտրոնային եկամտաբերություն՝ 11.25%
- Տեղաբաշխման ծավալ՝ 1,000,000,000 ՀՀ դրամ
- Մեկ պարտատոմսի անվանական արժեք՝ 100,000 ՀՀ դրամ
- Արժեկտրոնների վճարման պարբերականություն` եռամսյակային
- Շրջանառության ժամկետ՝ 30 ամիս
- Տեղաբաշխման օրեր՝ 17.11.2023 – 27.02.2024 թթ.
Ֆասթ Բանկի պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրությունը գնալով աճում է։ Պարտատոմսերի հերթական տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից մոտ երկու ամիս շուտ, ինչը ևս փաստում է պարտատոմսերի գրավչության և շուկայի մասնակիցների հետաքրքրվածության մասին:
Հավելենք նաև, որ ՀՀ Ֆոնդային Բորսայում ցուցակված պարտատոմսերից ստացված եկամուտներն ազատվում են եկամտային հարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից:
Տեղաբաշխված պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայի Bbond հարթակում՝ ապահովելով ազատ շրջանառություն։ Ինչպես նաև, գնանշումն իրականացվելու է շուկա ստեղծողի կողմից:
Նշենք նաև, որ Դայմենշնը շարունակում է տեղաբաշխել դոլարային անվանական արժեկտրոնային 6% տարեկան եկամտաբերությամբ պարտատոմսերը 2023թ.-ի դեկտեմբերի 15-ից 2024թ.-ի ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում: Մանրամասների համար այցելեք հետևյալ հղումով:
ՀՀ ԿԲ նախագահի 09.08.2023թ-ի թիվ 1/408Ա որոշմամբ գրանցված ծրագրային ազդագրին ծանոթանալու համար կարող եք այցելել հետևյալ հղումով:
Ազդագրի էլեկտրոնային տարբերակը և թողարկումների հիմնական պայմանները կարելի է գտնել Ֆասթ Բանկի պաշտոնական կայքում:
Պարտատոմսերի ձեռքբերման և մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել «Դայմենշն» ՓԲԸ 010 54 56 70 հեռախոսահամարով կամ դիմել Ֆասթ Բանկի 24/7 գրաֆիկով աշխատող 32 մասնաճյուղերից ցանկացածը:
010 510000 | www.fastbank.am
010 545670 | www.dimension.am
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ-ի կողմից:
Սույն նյութը համարվում է գովազդ:
17 Հունվարի 2024, Չորեքշաբթի