Դայմենշն ներդրումային ընկերությունը տեղաբաշխել է ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ի դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ընդամենը մեկ օրվա ընթացքում։
27 Նոյեմբերի 2024, Չորեքշաբթի | 44
Դայմենշն ներդրումային ընկերությունը տեղաբաշխում է Ֆասթ Բանկի դրամային անվանական արժեկտրոնային բարձր՝ 11% տարեկան եկամտաբերությամբ պարտատոմսերը։
Պարտատոմսերի պայմաններն են.
• Տարեկան արժեկտրոնային եկամտաբերություն՝ 11%
• Թողարկման ծավալ՝ 2,000,000,000 ՀՀ դրամ
• Անվանական արժեք՝ 100,000 ՀՀ դրամ
• Արժեկտրոնի վճարման պարբերականություն՝ եռամսյակային
• Շրջանառության ժամկետ՝ 30 ամիս
• Մարման ամսաթիվ՝ 19.10.2026
• Տեղաբաշխման ժամկետ` 19.04.2024 – 07.06.2024 թթ.
Սույն տրանշի տեղաբաշխումը սկսվում է ժամկետից շուտ և ամբողջովին 3 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերի տեղաբաշխման ավարտից անմիջապես հետո, որն էլ վկայում է Ֆասթ Բանկի պարտատոմսերի գրավչության և շուկայի մասնակիցների հետաքրքրվածության մասին։
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման Հայաստանի Ֆոնդային Բորսայում։
Հայաստանի Ֆոնդային Բորսայում ցուցակված պարտատոմսերից ստացված եկամուտներն ազատվում են եկամտային հարկից եւ ոչ ռեզիդենտի շահութահարկից։
Ֆիզիկական անձանց պարտատոմսերում կատարված ներդրումները երաշխավորվում են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
Թողարկման հիմնական պայմաններն առավել մանրամասն կարելի է ծանոթանալ Ֆասթ Բանկի և Դայմենշն ՓԲԸ-ի պաշտոնական կայքերում:
ՀՀ ԿԲ նախագահի 09.08.2023թ-ի թիվ 1/408Ա որոշմամբ գրանցված ծրագրային ազդագրին ծանոթանալու համար այցելել հետևյալ հղումով:
Պարտատոմսերի ձեռքբերման և մանրամասն տեղեկատվության համար զանգահարել տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ 010 54 56 70 հեռախոսահամարով կամ դիմել Ֆասթ Բանկի 24/7 գրաֆիկով աշխատող 33 մասնաճյուղերից ցանկացածը:
010 545670 | www.dimension.am
010 510000 | www.fastbank.am
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ-ի կողմից: