Դայմենշն ներդրումային ընկերությունը դարձել է Հայաստանում Ամերիկյան Առևտրային Պալատի (AmCham) անդամ
01 Հոկտեմբերի 2024, Երեքշաբթի
Ուրախությամբ հայտնում ենք, որ ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ի դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ընդամենը մեկ օրվա ընթացքում ամբողջությամբ տեղաբաշխվեցին։
Տեղաբաշխված արժեթղթերի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 11․9679%։
Տեղաբաշխման աճուրդի արդյունքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
Պարտատոմսերի հիմնական պայմաններն են.
ՀՀ ԿԲ նախագահի 15.05.2024թ-ի թիվ 1/170 Ա որոշմամբ գրանցված «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ծրագրային ազդագրին ծանոթանալու համար կարող եք այցելել հետևյալ հղումով:
Թողարկումների հիմնական պայմաններն առավել մանրամասն կարելի է գտնել ՖԻՆՔԱ-ի և Դայմենշնի պաշտոնական կայքերում:
Նշենք, որ սա 2017 թվականից ի վեր ՖԻՆՔԱ-ի կողմից պարտատոմսերի 16-րդ թողարկումն է։
012 555555 | www.finca.am
010 545670 | 043 882981 | www.dimension.am
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ-ի կողմից:
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ -ի մասին
ՖԻՆՔԱ Հայաստանը առաջատար է ֆինանսական ծառայությունների հասանելիության ընդլայնման ոլորտում: Տարիների փորձով եւ համաշխարհային ցանցի աջակցությամբ տրամադրում է ծառայություններ, որոնք օգնում են հաճախորդներին հասնել իրենց ֆինանսական նպատակներին եւ կառուցել ավելի լավ ապագա:
«Դայմենշն» ՓԲԸ-ի մասին
Հիմնադրվելով 2018 թվականին և տրամադրելով արժեթղթերի գործառնություններով պայմանավորված, խորհրդատվական, հետազոտական և վերլուծական մի շարք ծառայություններ, Դայմենշնի նպատակն է գործել որպես հուսալի, խորաթափանց և արդյունավետ ներդրումային ծառայությունների գործընկերը Հայաստանում՝ առաջնահերթությունը տալով հաճախորդի շահերին և պահպանելով բարձր բարեվարքություն: Ընկերությունն ունի կայուն արժեքներ, բանիմաց բաժնետերեր և գործընկերների գլոբալ ցանց:
«Դայմենշն» ՓԲԸ-ն հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ և ունի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի Հաշվի օպերատորի կարգավիճակ: