ՖԱՍԹ ԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐՎԵԼ Է «ԴԱՅՄԵՆՇՆ» ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի կողմից թողարկվել էր 10.75% դրամային, 6.25% դոլարային և 5.25% եվրոյով եկամտաբերությամբ պարտատոմսեր: 04 Հուլիսի 2025, ՈՒրբաթ |
Ուրախ ենք տեղեկացնել, որ հոկտեմբերի 30-ին AMX ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում «Դայմենշն» ՓԲԸ-ն ճանաչվել է հաղթող «Դեպոզիտար Համակարգի Լավագույն Անդամ» անվանակարգում:
2023 թվականի արդյունքներով առանձնացվել են 21 տարբեր անվանակարգերի հաղթողներ, որոնց շարքում եղել են ընդամենը 3 ներդրումային ընկերություններ։
Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի ֆոնդային բորսային և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային՝ արդյունավետ համագործակցության և բարձր գնահատականի համար, ինչպես նաև շնորհավորում ենք մյուս անվանակարգերում մրցանակ ստացած մեր բոլոր գործընկերներին:
Արդեն 4-րդ տարին անընդմեջ Դայմենշնին շնորհվող մրցանակները մեզ ոգեշնչում են աշխատել ավելի արդյունավետ և բազմապատկել մեր ջանքերը՝ շարունակելով Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը միտված գործունեությունը։
Մենք շարունակում ենք մատուցել բարձրորակ ներդրումային ծառայություններ՝ առաջնահերթությունը տալով հաճախորդի շահերին և պահպանելով բարձր բարեվարքություն:
Ավելին իմանալու համար կարող եք այցելել հետևյալ հղումով: