Դայմենշն ներդրումային ընկերությունը տեղաբաշխել է ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ի դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ընդամենը մեկ օրվա ընթացքում։


Դայմենշն ներդրումային ընկերությունը տեղաբաշխել է ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ի դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ընդամենը մեկ օրվա ընթացքում։

Ուրախ ենք հայտնել, որ Դայմենշն ներդրումային ընկերությունը տեղաբաշխել է ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ի դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ընդամենը մեկ օրվա ընթացքում։

 

☑️Հայաստանի ֆոնդային բորսայում 2024 թ-ի նոյեմբերի 27-ին տեղի ունեցած աճուրդի ընթացքում  հայտարարված և ամբողջովին տեղաբաշխված պարտատոմսերի ծավալը կազմել է՝ 728 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 1.03 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 11.5906%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 11․75% :

 

Նման ցուցանիշը փաստում է թողարկողի՝ «Ֆինքա» ՈւՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի նկատմամբ վստահության բարձր մակարդակի մասին: 

 

Տեղաբաշխման աճուրդի արդյունքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

 

Թողարկումների հիմնական պայմանները և ՀՀ ԿԲ նախագահի 11.11.2024թ-ի թիվ 1/431 Ա որոշմամբ գրանցված «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ծրագրային ազդագիրը կարելի է գտնել ՖԻՆՔԱ-ի և Դայմենշնի պաշտոնական կայքերում:

 

Պարտատոմսերի հիմնական պայմաններն են.

 

✅Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 11.75%

✅Թողարկման ծավալը՝ 850,000,000 ՀՀ դրամ 

✅Անվանական արժեքը՝ 50,000 ՀՀ դրամ

✅Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ եռամսյակային

✅Մարման ամսաթիվը՝ 27.11.2027

✅Շրջանառության ժամկետը՝ 36 ամիս

 

012 555555 | www.finca.am

010 545670 | 043 882981 | www.dimension.am

 

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ-ի կողմից:


 

 


27 Նոյեմբերի 2024, Չորեքշաբթի | 44

Վերջին հրապարակումները