Դայմենշն ներդրումային ընկերությունը սույն թվականի հունվարի 7-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում իրականացնում է «Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ՍՊԸ-ի կողմից թողարկված դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը։
Դայմենշն ներդրումային ընկերությունը սույն թվականի հունվարի 7-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում իրականացնում է «Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ՍՊԸ-ի կողմից թողարկված դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը։
Պարտատոմսերի հիմնական պայմաններն են.
✅Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 12.75%
✅Թողարկման ծավալը՝ 400,000,000 ՀՀ դրամ
✅Անվանական արժեքը՝ 100,000 ՀՀ դրամ
✅Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ եռամսյակային
✅Մարման ամսաթիվը՝ 07.01.2028
✅Շրջանառության ժամկետը՝ 36 ամիս
«Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ՍՊԸ (TCF)-ն, որպես հայտնի միջազգային մարքեթինգային գործակալության պարտատոմսերի թողարկող, իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում։ Սա ներդրում կատարելու և խնայողություններն արդյունավետ օգտագործելու լավագույն հնարավորություններից է, քանի որ այն ներդրողներին տալիս է բարձր՝ տարեկան 12.75% եկամուտ ստանալու հնարավորություն:
Հիմնական պայմանները հետևյալ հղումով։
ՀՀ ԿԲ նախագահի 06.11.2024թ-ի թիվ 1/423 Ա որոշմամբ գրանցված «Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ՍՊԸ-ի ծրագրային ազդագրին ծանոթանալու համար կարող եք այցելել Քրաուդֆանդինգ Ֆորմուլայի և Դայմենշնի պաշտոնական կայքէջէր։
Պարտատոմսերի ձեռքբերման և մանրամասն տեղեկատվության համար զանգահարել տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ 043 88 29 81 հեռախոսահամարով կամ «Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ՍՊԸ 044 44 10 60 հեռախոսահամարով։
Ազդագիրը
Քրաուդֆանդինգ Ֆորմուլայի մասին
2015 թվականին հիմնադրված «Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ՍՊԸ (TCF) ընկերությունն աշխարհում ամենամեծ և հայտնի միջազգային մարքեթինգային գործակալություններից է, որը զբաղվում է նորարարական տեխնոլոգիաների մարքեթինգով և հանրային դրամահավաքով (crowdfunding)։ Ընկերության գրասենյակները տեղակայված են Երևանում, Նյու Յորքում և Շենժենում։ Արդեն շուրջ տասը տարի լինելով մարքեթինգի ոլորտում՝ TCF-ն իրականացրել է աշխարհում ամենամեծ՝ թվով միլիոն դոլարը գերազանցող հանրային դրամահավաքի (crowdfunding) արշավները և ներկայացված է Forbes ամսագրում, ինչպես նաև այլ հեղինակավոր հրատարակություններում։
«Քրաուդֆանդինգ ֆորմուլա» ընկերությունը, լինելով Հայաստանում առաջատար նորարարությունների և ներդրումային ոչ ստանդարտ լուծումների ասպարեզում, առաջին անգամ հայաստանյան ՏՏ ոլորտում իրականացնում է պարտատոմսերի թողարկում։
044 441060 | www.tcfarmenia.am
010 545670 | 043 882981 | www.dimension.am
«Դայմենշն» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից:
Սույն նյութը համարվում է գովազդ:
07 Հունվարի 2025, Երեքշաբթի |
725