Դայմենշն ներդրումային ընկերությունը սույն թվականի փետրվարի 27-ից իրականացնում է «Շտիգեն» ՍՊԸ-ի կողմից թողարկված դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը։
Դայմենշն ներդրումային ընկերությունը սույն թվականի փետրվարի 27-ից իրականացնում է «Շտիգեն» ՍՊԸ-ի կողմից թողարկված դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը։
Պարտատոմսերի հիմնական պայմաններն են.
✅Տարեկան արժեկտրոնային եկամտաբերություն՝ 12.75%
✅Արժեթղթի դասը՝ անվանական արժեկտրոնային
✅Թողարկման ծավալ՝ 1,000,000,000 ՀՀ դրամ
✅Անվանական արժեք՝ 100,000 ՀՀ դրամ
✅Արժեկտրոնի վճարման պարբերականություն՝ կիսամյակային
✅Մարման ամսաթիվ՝ 27.02.2028
✅Շրջանառության ժամկետ՝ 36 ամիս
✅Տեղաբաշխման ժամկետ՝ 27.02.2025 – 27.05.2025 թթ.
« «Շտիգեն» ՍՊԸ-ն, որպես արևային տեխնոլոգիաների ոլորտում առաջատար ընկերություններից մեկը, առաջին անգամ Հայաստանում թողարկում է պարտատոմսեր, որոնք ներդրողներին ոչ միայն հնարավորություն են տալիս ստանալ տարեկան բարձր՝ 12.75% եկամուտ, այլև աջակցել վերականգնվող էներգետիկայի զարգացմանը։
Սա ներդրում կատարելու և խնայողությունները արդյունավետ օգտագործելու լավագույն հնարավորություններից է»,- ասված է Դայմենշն ներդրումային ընկերության հաղորդագրությունում:
Հիմնական պայմանները՝ հետևյալ հղումով։
ՀՀ ԿԲ նախագահի 22.01.2025թ.-ի թիվ 1/16 Ա որոշմամբ գրանցված «Շտիգեն» ՍՊԸ-ի ծրագրային ազդագիրը կարելի է գտնել Շտիգենի և Դայմենշնի պաշտոնական կայքերում:
Պարտատոմսերի ձեռքբերման և մանրամասն տեղեկատվության համար զանգահարել տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ 043 88 29 81 հեռախոսահամարով կամ «Շտիգեն» ՍՊԸ 011 23 00 23 հեռախոսահամարով։
Ազդագիրը՝ հետևյալ հղումով։
Շտիգենի մասին
Shtigen ընկերությունը, ավելի քան 14 տարի գործունեություն ծավալելով ՀՀ-ում և վերջերս մուտք գործելով նաև Վրաստանի շուկա, այլընտրանքային էներգետիկ համակարգերի ու տեխնոլոգիական լուծումների միջոցով նպաստում է էներգետիկ անվտանգության հաստատմանը ՀՀ-ում և տարածաշրջանում։
Ընկերությունը, վերջին տարիներին ապահովելով առաջանցիկ զարգացում, վերածվել է ընկերությունների խմբի՝ մասնագիտացված բիզնես ուղղությունների միջոցով ձևավորելով նոր էկոհամակարգ էներգետիկայի ոլորտում։
Shtigen-ը նախագծել և կառուցել է 2024 թ․ դրությամբ Հայաստանի ամենախոշոր արևային կայանը՝ «Մասրիկ-1»-ը՝ 62 ՄՎտ հզորությամբ։ Ընկերությունը N:1 հարկ վճարողն է ՀՀ արևային էներգետիկայի ոլորտում, 217-րդը՝ 1000 խոշոր հարկատուների ցուցակում։
011 230023 | www.shtigen.com
010 545670 | 043 882981 | www.dimension.am
«Դայմենշն» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից:
27 Փետրվարի 2025, Հինգշաբթի |
2767