ՖԱՍԹ ԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐՎԵԼ Է «ԴԱՅՄԵՆՇՆ» ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի կողմից թողարկվել էր 10.75% դրամային, 6.25% դոլարային և 5.25% եվրոյով եկամտաբերությամբ պարտատոմսեր: 04 Հուլիսի 2025, ՈՒրբաթ |
Կանանց տոնի առթիվ Դայմենշն ներդրումային ընկերությունը 3 համալսարանների բարձր առաջադիմությամբ սովորող 3 ուսանողուհիների նվիրել է իր կողմից տեղաբաշխվող «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի և «Շտիգեն» ՍՊԸ-ի պարտատոմսեր։
Կարևորելով կրթության դերը հասարակության զարգացման գործում՝ Դայմենշնը որոշեց այս անգամ մրցույթն անցկացնել Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետներում գերազանց սովորող ուսանողուհիների շրջանակներում։
Յուրաքանչյուր համալսարանից ընտրվեց մեկական ուսանողուհի։
Երևանի պետական համալսարանի «Ֆինանսներ» կրթական ծրագրի ուսանողուհի Անի Ամիրխանյանին նվիրեցինք «Շտիգեն» ՍՊԸ-ի 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 12,75% տարեկան եկամտաբերությամբ 1 պարտատոմս։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կիրառական ֆինանսների ֆակուլտետի ուսանողուհի Ինեսա Նիկողոսյանին նվիրեցինք «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով 6,25% տարեկան եկամտաբերությամբ 2 պարտատոմս։
Հայաստանում ֆրանսիական համալսարանի ֆինանսներ և վերահսկողություն ֆակուլտետի ուսանողուհի Աշխեն Բուդաղյանին նվիրեցինք «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի 100 եվրո անվանական արժեքով 5,25% տարեկան եկամտաբերությամբ 2 պարտատոմս։
Շնորհավորում ենք ուսանողուհիներին և մաղթում նորանոր ձեռքբերումներ, ինչպես նաև շնորհակալություն ենք հայտնում համալսարանական անձնակազմին ջերմ ընդունելության և արդյունավետ համագործակցության համար։
Վստահ ենք, որ կրթության և գիտելիքի մեջ ներդրումը լավագույն որոշումն է, քանի որ գիտելիքը մարդուն դարձնում է խոհեմ, ուժեղ, բարի ու կարեկից` մեր առաջ բացելով դռներ ու նորանոր հնարավորություններ։
Կրթությունն է հենց այն կարևոր նախապայմանը, որը կստեղծի հավասար, արդար ու բարեկեցիկ պայմաններ ապագայում։
Ուրախ ենք հայտնել, որ համագործակցությունը կրթօջախների հետ կլինի շարունակական։