Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Դայմենշն ներդրումային ընկերությունը ընդամենը մեկ օրում հաջողությամբ տեղաբաշխել է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերը։
03 Փետրվարի 2026, Երեքշաբթի |
«Դայմենշն» ՓԲԸ-ն AMX AWARDS 2026 մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է «Կորպորատիվ պարտատոմսերի լավագույն տեղաբաշխող` Բորսայի կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման համակարգով» անվանակարգի մրցանակին։

Մայիսի 29-ին Դայմենշն ներդրումային ընկերությունը ներկա է գտնվել Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից կազմակերպված AMX ամենամյա մրցանակաբաշխությանը:
AMX AWARDS 2026-ի մրցանակաբաշխության շրջանակում «Դայմենշն» ՓԲԸ-ն ճանաչվել է «Կորպորատիվ պարտատոմսերի լավագույն տեղաբաշխող` Բորսայի կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման համակարգով» անվանակարգում:
Շնորհավորում ենք մյուս անվանակարգերում մրցանակ ստացած մեր բոլոր գործընկերներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնում մեր գործընկերներին՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային և Հայաստանի ֆոնդային բորսային, արդյունավետ համագործակցության և բարձր գնահատականի համար:
Մենք շարունակում ենք մատուցել բարձրորակ ծառայություններ՝ առաջնահերթությունը տալով հաճախորդի շահերին և պահպանելով բարձր բարեվարքություն:
Ավելին իմանալու համար կարող եք այցելել հետևյալ հղումով: