Դայմենշն ներդրումային ընկերությունը սույն թվականի հուլիսի 3-ից կիրականացնի «Ագրովիժն» ՓԲԸ-ի կողմից թողարկված դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը։
Դայմենշն ներդրումային ընկերությունը սույն թվականի հուլիսի 3-ից կիրականացնի «Ագրովիժն» ՓԲԸ-ի կողմից թողարկված դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը։
Պարտատոմսերի հիմնական պայմաններն են.
✅Դասը՝ անվանական արժեկտրոնային
✅Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 13%
✅Թողարկման ծավալը՝ 800,000,000 ՀՀ դրամ
✅Անվանական արժեքը՝ 100,000 ՀՀ դրամ
✅Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ եռամսյակային
✅Մարման ամսաթիվը՝ 03.07.2029 թ․
✅Շրջանառության ժամկետը՝ 36 ամիս
✅ Տեղաբաշխման ժամկետը՝ 03.07.2026-25.09.2026 թթ․
✅Տեղաբաշխողը՝ «Դայմենշն» ՓԲԸ
Արժեկտրոնների վճարման ամսաթվերն են՝ 03/10/2026, 03/01/2027, 03/04/2027, 03/07/2027, 03/10/2027, 03/01/2028, 03/04/2028, 03/07/2028, 03/10/2028, 03/01/2029, 03/04/2029, 03/07/2029:
Ազդագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
ՀՀ ԿԲ նախագահի 18.06.2026 թ.-ի թիվ 1/269 Ա որոշմամբ գրանցվել է «Ագրովիժն» ՓԲԸ-ի ազդագիրը, որը հասանելի է Դայմենշնի և Ագրովիժնի պաշտոնական կայքերում։
Պարտատոմսերի ձեռքբերման և մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ 099 88 29 81 հեռախոսահամարով։
«Ագրովիժն» ՓԲԸ-ի մասին
«Ագրովիժն» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2006 թվականին «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից, որը Հայաստանում գյուղատնտեսության աջակցության առաջատար կազմակերպություններից մեկն է: Ագրովիժն» ՓԲԸ-ն հոլդինգային ընկերություն է, խորհրդատվական ծառայություններ է մատուցում հիմնականում գյուղատնտեսական արտադրության, վերամշակման տեխնոլոգիաների, կառավարման և մարքեթինգի ոլորտներում:
«Ագրովիժն» ՓԲԸ-ի դուստր ընկերություններից է «ՔԱՐԴ Ագրոկրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն՝ գյուղատնտեսության ոլորտում մասնագիտացված վարկային կազմակերպությունը։ Սա հնարավորություն է տալիս խմբին համատեղել ֆինանսավորումը, գյուղատնտեսական տեխնոլոգիաները, մատակարարումները և խորհրդատվությունը՝ ձևավորելով համալիր լուծումներ գյուղատնտեսական ոլորտի համար։
«Ագրովիժն» ՓԲԸ-ի 5 դուստր ընկերություններն են՝
- «ՔԱՐԴ Ագրոկրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ (79.62%) - Ֆինանսավորում
- «ՍմարթԱգրո» ՓԲԸ (80%) - Անասնակերի ներմուծում և վաճառք
- «ԱգրիԿոնցեպտ» ՓԲԸ (100%) - Սննդի ներկրում և վաճառք
- «ԱգրոՏրենդ» ՓԲԸ (100%) - Սարքավորումների վաճառք
- «Կուլտիվա» ՓԲԸ (100%) - Սարքավորումների վաճառք
«Ագրովիժն» ՓԲԸ-ի դուստր կազմակերպությունները համաշխարհային առաջատար ընկերություններից ներմուծում են բարձրորակ և տեխնոլոգիապես առաջադեմ գյուղատնտեսական ապրանքներ, ինչպիսիք են հատուկ գյուղատնտեսական սարքավորումները, գործիքներն ու պարագաները, ինչպես նաև գյուղատնտեսական ներդրանքներ, ներառյալ սերմերը և խոշոր եղջերավոր կենդանիների սերմնահեղուկը, և դրանք շուկայի պահանջարկին համապատասխան բաշխում են ամբողջ Հայաստանում։
Ագրովիժնը համագործակցում է գործընկերների և մատակարարների հետ՝ կրթելու, ոգեշնչելու և հաղորդելու իրենց արտադրանքի ակնառու որակի և առավելությունների մասին:
«Դայմենշն» ՓԲԸ-ի մասին
«Դայմենշն» ՓԲԸ-ն գրանցվել և լիցենզավորվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից 2018թ․-ի սեպտեմբերի 28-ին։
«Դայմենշն» ՓԲԸ-ն 2019 թվականից հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ և ունի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի Հաշվի օպերատորի կարգավիճակ։
Դայմենշնն առաջարկում է լուծումների լայն շրջանակ և համապարփակ աջակցություն ներդրումային բանկինգի, ակտիվների կառավարման և արժեթղթերի պահառության ոլորտներում:
Դայմենշնը պարբերաբար արժանանում է Հայաստանի ֆոնդային բորսայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի մրցանակներին՝ ի գնահատումն Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման գործում ունեցած դերի և ներդրման։
Մրցանակները ստորև՝
•AMX AWARDS 2026` Կորպորատիվ պարտատոմսերի լավագույն տեղաբաշխող` Բորսայի կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման համակարգով,
•AMX AWARDS 2024` Դեպոզիտար համակարգի լավագույն անդամ,
•AMX AWARDS 2023՝ Դեպոզիտար համակարգի լավագույն համագործակցային անդամ,
•AMX AWARDS 2021՝ Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամի լավագույն աշխատակից,
•AMX AWARDS 2020՝ Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամի լավագույն աշխատակից։
«Դայմենշն» ՓԲԸ-ն արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման գործընթացում հանդես է գալիս որպես գլխավոր համակարգող։ Հիմնվելով կապիտալի շուկայում մեծ փորձի և հաջողությամբ իրականացված տեղաբաշխումների վրա՝ ընկերությունն ապահովում է պարտատոմսերի թողարկման ամբողջ գործընթացի կազմակերպումը և աջակցությունը՝ սկսած կառուցվածքից և փաստաթղթավորումից մինչև պարտատոմսերի վաճառք, տեղաբաշխում և հետթողարկումային գործընթացներ։
060 440550 | www․agrovision.am
099 882981 | www.dimension.am
«Դայմենշն» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից:
30 Հունիսի 2026, Երեքշաբթի |
234