Դայմենշն ներդրումային ընկերությունը սույն թվականի հուլիսի 29-ից կիրականացնի «Վակ Մետալ» ՍՊԸ-ի կողմից թողարկված դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը։ 


 Դայմենշն ներդրումային ընկերությունը սույն թվականի հուլիսի 29-ից կիրականացնի «Վակ Մետալ» ՍՊԸ-ի կողմից թողարկված դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը։ 

 Դայմենշն ներդրումային ընկերությունը սույն թվականի հուլիսի 29-ից կիրականացնի «Վակ Մետալ» ՍՊԸ-ի կողմից թողարկված դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը։ 

 

Պարտատոմսերի հիմնական պայմաններն են.

 

Դասը՝ անվանական արժե կտրոնային

✅Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 13․5%

✅Թողարկման ծավալը՝ 1,500,000,000 ՀՀ դրամ 

✅Անվանական արժեքը՝ 100,000 ՀՀ դրամ

✅Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ եռամսյակային

✅Մարման ամսաթիվը՝ 29.07.2031 թ․

✅Շրջանառության ժամկետը՝ 60 ամիս

✅ Տեղաբաշխման ժամկետը՝ 29.07.2026 - 06.09.2026 թթ․

✅Տեղաբաշխողը՝ «Դայմենշն» ՓԲԸ

 

Ազդագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

 

ՀՀ ԿԲ նախագահի 08.07.2026թ.-ի թիվ 1/299 Ա որոշմամբ գրանցվել է «Վակ Մետալ» ՍՊԸ-ի ազդագիրը, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

 

Պարտատոմսերի ձեռքբերման և մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ 043 88 29 81 և 099 88 29 81 հեռախոսահամարներով։

 

«ՎԱԿ ՄԵՏԱԼ» ՍՊԸ-ի մասին

 

«ՎԱԿ ՄԵՏԱԼ» ՍՊԸ-ն մետաղական արտադրանքի, տրանսպորտային միջոցների և հատուկ տեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերություն է Հայաստանում։ Ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին։

Ընկերությունը հանդիսանում է բարձրորակ մետաղական արտադրանքի խոշոր ներկրող և մատակարար Հայաստանում։

Արտադրանքը հիմնականում նախատեսված է շինարարության, արդյունաբերության և մետաղական կառուցվածքների համար։

Ընկերությունը մշտապես ընգրկված է ՊԵԿ հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում:

 

 

 «Դայմենշն» ՓԲԸ-ի մասին

 

 «Դայմենշն» ՓԲԸ-ն գրանցվել և լիցենզավորվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից 2018թ․-ի սեպտեմբերի 28-ին։

«Դայմենշն» ՓԲԸ-ն 2019 թվականից հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ և ունի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի Հաշվի օպերատորի կարգավիճակ։

Դայմենշնն առաջարկում է լուծումների լայն շրջանակ և համապարփակ աջակցություն ներդրումային բանկինգի, ակտիվների կառավարման և արժեթղթերի պահառության ոլորտներում:

 Դայմենշնը պարբերաբար արժանանում է Հայաստանի ֆոնդային բորսայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի մրցանակներին՝ ի գնահատումն Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման գործում ունեցած դերի և ներդրման։

 

 Մրցանակները ստորև՝

 

•AMX AWARDS 2026` Կորպորատիվ պարտատոմսերի լավագույն տեղաբաշխող` Բորսայի կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման համակարգով,

•AMX AWARDS 2024` Դեպոզիտար համակարգի լավագույն անդամ,

•AMX AWARDS 2023՝ Դեպոզիտար համակարգի լավագույն համագործակցային անդամ,

•AMX AWARDS 2021՝ Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամի լավագույն աշխատակից,

 •AMX AWARDS 2020՝ Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամի լավագույն աշխատակից։

 

«Դայմենշն» ՓԲԸ-ն արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման գործընթացում հանդես է գալիս որպես գլխավոր համակարգող։ Հիմնվելով կապիտալի շուկայում մեծ փորձի և հաջողությամբ իրականացված տեղաբաշխումների վրա՝ ընկերությունն ապահովում է պարտատոմսերի թողարկման ամբողջ գործընթացի կազմակերպումը և աջակցությունը՝ սկսած կառուցվածքից և փաստաթղթավորումից մինչև պարտատոմսերի վաճառք, տեղաբաշխում և հետթողարկումային գործընթացներ։

 

 

www.vakmetal.am

043 88 29 81 | 099 882981 | www.dimension.am

 

 

 «Դայմենշն» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից:

  


23 Հուլիսի 2026, Հինգշաբթի | 84

Վերջին հրապարակումները