Ընկերության պատմությունը


Հիմնադրվելով 2018 թվականին և տրամադրելով արժեթղթերի գործառնություններով պայմանավորված, խորհրդատվական, հետազոտական և վերլուծական մի շարք ծառայություններ, «Դայմենշն» ՓԲԸ-ի նպատակն է գործել որպես հուսալի, խորաթափանց և արդյունավետ ներդրումային ծառայությունների գործընկերը Հայաստանում՝ առաջնահերթությունը տալով հաճախորդների շահերին և պահպանելով բարձր բարեվարքություն:

 

Ընկերությունն ունի կայուն արժեքներ, ինչպիսիք են շահերի բախման բացառումը, հաճախորդակենտրոն մշակույթը, փորձառու թիմը, բանիմաց բաժնետերերը, գլոբալ ցանցը, հնարավորությունները և լուծումները: Ընկերության աշխատանքի սկզբունքն է` ապահովել մատուցված ծառայությունների բարձր որակ և ցուցաբերել անհատական մոտեցում յուրաքանչյուր գործընկերոջ և/կամ հաճախորդի նկատմամբ:

 

Դայմենշն ներդրումային ընկերությունը գրանցվել և լիցենզավորվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից 2018թ․-ի սեպտեմբերի 28-ին։

«Դայմենշն» ՓԲԸ-ն հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ և ունի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի Հաշվի օպերատորի կարգավիճակ:

 

2024 թվականին Դայմենշն ներդրումային ընկերությունը դարձել է Հայաստանում Ամերիկյան Առևտրային Պալատի անդամ (AmCham):

 

Ընկերությունն իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով ներդրումային ընկերություններին թույլատրված ֆինանսական գործառնություններ: Ընկերությունն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է կորպորատիվ կառավարման միջազգայնորեն ճանաչված նորմերով և որոշումների կոլեգիալ ընդունման սկզբունքներով:

 

Գործարար սկզբունքներ


Որակյալ աշխատանք և բարձր պրոֆեսիոնալիզմ


Մենք առաջարկում ենք ֆինանսական և ներդրումային ծառայությունների լայն ընտրանի, ապահովում ենք մատուցված ծառայությունների բարձր որակ՝ առաջնահերթությունը տալով հաճախորդի շահերին։
Մենք ցուցաբերում ենք անհատական մոտեցում յուրաքանչյուր գործընկերոջը և հաճախորդին՝ կառուցելով կայուն և երկարատև հարաբերություններ: Ընկերությունն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման միջազգայնորեն ճանաչված նորմերով և որոշումների կոլեգիալ ընդունման սկզբունքներով:

Թիմային մոտեցում


Մեր թիմի աշխատակիցները կիսում են ընդհանուր արժեքներ և հավատարիմ են ընկերության որդեգրած ռազմավարությանը։ Դայմենշն ընկերության աշխատակիցները թիմային են, նվիրված ու համախմբված, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում յուրաքանչյուր նախագիծ և աշխատանք հավուր պատշաճի իրականացնելու համար։ Մենք կիսում ենք միմյանց հետ մեր փորձառությունը` ստեղծելով արդյունավետ գործընկերային հարաբերություններ։

Գաղտնիության պահպանում


Մենք խիստ կարևորում ենք մեր հաճախորդների անձնական տվյալների գաղտնիության պահպանումը։ Ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ՝ մենք երաշխավորում ենք պահպանել հաճախորդների և գործընկերների վերաբերյալ տեղեկատվությունը։

Բարեվարքություն և ազնվություն


Կարևորելով մեր համբավը` մենք բարձր ենք գնահատում վստահությունը, ազնվությունը և գործնական էթիկան։ Մենք վստահելի ֆինանսական կառույց ենք ՀՀ ֆինանսական շուկայում, որը ներդրողներին ծառայություններ մատուցելիս գործում է ֆիդուցիար պարտականությունների շրջանակում։