Խորհրդատվություն կապիտալի շուկաներում


Կապիտալի շուկաների խորհրդատվական ծառայությունը Դայմենշնի հիմնական բիզնես գործառույթն է և անբաժանելի մասը՝ ընկերության առաքելությանը և տեսլականին հասնելու համար: Խորհրդատվությունը մատուցվում է հետևյալ ոլորտների շուրջ՝ միաձուլումներ և ձեռքբերումներ (M&A), հաշվապահական հաշվեկշռի օպտիմալացում և կապիտալի վերակազմավորում, մասնավոր տեղաբաշխում, հետազոտություն և վերլուծություն:

 

Կապիտալի շուկաների մեր ներդրումային մասնագետների խորհրդատվական թիմը բաղկացած է ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային (Եվրոպա և ԱՄՆ) խմբի փորձառու մասնագետներից, ովքեր հաճախորդներին տրամադրում են գործնական, անկախ խորհրդատվություն կապիտալի ներգրավման վերաբերյալ՝ ինչպես ռազմավարական, այնպես էլ կատարողական տեսանկյունից: Մեր թիմը խորհրդատվական ծառայություններ է մատուցում կապիտալի ռազմավարության վերաբերյալ՝ կենտրոնանալով սեփական կապիտալով գործարքների վրա, ինչպիսիք են IPO-ները (բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում), ուղղակի ցուցակումները, մասնավոր կապիտալի վերաբերյալ գործարքները, ինչպես նաև պարտքային գործարքները (մասնավոր և պետական ​​պարտատոմսերի թողարկումը), կրեդիտային գործիքների տեղաբաշխումը և բարդ, կայուն եկամտային գործիքների մշակումը: Մեր մասնագետները մատուցում են տեղաբաշխման, սինդիկացիայի և գործարքների մշակման վերաբերյալ ծառայություններ վերոնշյալ և այլ գործիքների գծով։

 

Մեր հաճախորդների շրջանակը ներառում է ֆինանսական հովանավորներ, պետական և մասնավոր ընկերություններ և ֆիզիկական անձինք, ովքեր հետևում են իրենց ֆինանսական և ռազմավարական առաջնահերթություններին: Մեր հաճախորդները վստահում են մեզ՝ նախագծելու կոնստրուկտիվ և արդյունավետ բիզնես լուծումներ։ Դայմենշնը, ունենալով մեծ փորձ և գործընկերների մեծ ցանց Հայաստանում, Եվրոպայում և ԱՄՆ-ում, օգնում է հաճախորդներին ճիշտ ստրատեգիաների միջոցով զարգացնել և ընդլայնել իրենց բիզնեսը։

 

Միաձուլումներ և ձեռքբերումներ (M&A)

Դայմենշնն առաջարկում է արդյունավետ լուծումներ ձեր բիզնես ռազմավարությանը համապատասխան՝ կապված միաձուլումների և ձեռքբերումների, մի մասի տնօրինման կամ վերակազմավորման, բիզնեսների սեփականաշնորհման և գլոբալացման հետ:

 

Մենք խորհուրդ ենք տալիս ռազմավարական գործարքների, ինչպես նաև վաճառքի ֆինանսական և ռազմավարական այլընտրանքների վերաբերյալ, ինչպիսիք են վերակապիտալացումը, սպին-օֆֆը, բաժանումը և այլն:

 

Միաձուլումները և ձեռքբերումները կարող են մեծ սիներգիա բերել ձեռնարկությանը՝ ապահովելով մեծ հնարավորություններ և մրցակցային առավելություններ: M&A գործարքները պահանջում են բարդ գործընթացներ, ներառյալ գնահատում, due diligence, բանակցություններ և completion: Մեր մասնագետների կողմից M&A գործարքների խորը ուսումնասիրությունն ապահովում է գործարքների արդյունավետությունը:

 

Այս գործարքներն իրականացնելու և լավագույն արդյունք ապահովելու համար մեր թիմը՝

  • գնահատում է հնարավոր թիրախները, ինչպես նաև ֆինանսական և ռազմավարական այլընտրանքները,
  • տրամադրում է ռազմավարական խորհրդատվություն՝ ժամկետների, կառուցվածքի, ֆինանսավորման և գնագոյացման վերաբերյալ,
  • իրականացնում է due diligence՝ մանրակրկիտ քանակական գնահատմամբ՝ օգնելու հաճախորդներին լուծել հարկային և իրավական խնդիրները, բացահայտել սիներգիաները և նախապատրաստվել ինտեգրմանը մինչև գործարքի կնքումը,
  • աջակցում է հաճախորդներին գործարքների բանակցությունների վարման ընթացքում,
  • կարող է հանդես գալ որպես դիլեր-մենեջեր մրցութային առաջարկներում:
Հաշվապահական հաշվեկշռի/ հաշվետվությունների/ վերաբերյալ խորհրդատվություն և կապիտալի վերակառուցում

Դայմենշնն առաջարկում է հաշվեկշռային լուծումների գործիքակազմ՝ լիովին ինտեգրված ձևով: Ֆինանսական և իրավաբանական թիմերն ունեն տարբեր աճի փուլերում գտնվող, տարբեր կազմակերպչաիրավական վիճակում գտնվող (ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ) և տարբեր կապիտալի կառուցվածք ունեցող հաճախորդներին աջակցելու մեծ փորձ:

 

Մենք մանրամասնորեն գնահատում ենք ակտիվների և պարտավորությունների կառուցվածքները՝ բացահայտելով բացերը և առաջարկելով լուծումներ, ինչպիսիք են իրացվելիության դիրքերի բարելավումը, շրջանառու կապիտալի արդյունավետ կառավարումը, հարկերի օպտիմալացումը, պարտքի վերաբերյալ խորհրդատվությունը, տոկոսների և արժութային ռիսկերի կառավարումը և այլ հիմնական ոլորտներն ու բիզնես միավորները: Հիմնվելով դրանց վերլուծությունների և եզրակացությունների վրա՝ Դայմենշնն առաջարկում է պարտքի և/կամ սեփական կապիտալի ֆինանսավորման այլընտրանքային մեթոդներ, ռիսկերի կառավարման պլանավորում և իրականացում, ներդրումային հնարավորություններ և կապիտալի վերակառուցման ռազմավարություն: Այս լուծումները նպատակ ունեն օպտիմալացնել կապիտալի կառուցվածքը և ապահովել ընկերության համար կապիտալի միջին կշռված արժեքը (WACC): Որպես լիցենզավորված ներդրումային ընկերություն՝ Դայմենշնը ներդրումային առաջարկություններ է անում կապիտալի շուկաներում՝ փորձելով ապահովել նվազագույն ռիսկերով առավելագույն եկամուտ:

Մասնավոր տեղաբաշխումներ

Մասնավոր տեղաբաշխումները հրապարակային առաջարկների այլընտրանքային տարբերակ են այն ընկերությունների համար, որոնք կապիտալ են ներգրավում ընդլայնման, վերաֆինանսավորման կամ այլ նպատակների համար: Գործընկերների և ներդրողների լայն ցանցի միջոցով Դայմենշնը վաճառում է բաժնետոմսեր, պարտատոմսեր կամ այլ արժեթղթեր նախապես ընտրված ներդրողներին և հաստատություններին: Այս ներդրողները սովորաբար, ֆինանսական հաստատություններ են, կենսաթոշակային ֆոնդեր, ապահովագրական ընկերություններ, մեծահարուստ անհատներ կամ հիմնադրամներ: Նախքան տեղաբաշխումը, մենք նաև հանդես ենք գալիս որպես խորհրդատու և արդյունավետ կերպով կազմակերպում ենք ընկերության ռազմավարական և ֆինանսական նպատակների իրականացումը:

Հետազոտական և վերլուծական ծառայություններ

Մեր ֆինանսական վերլուծաբանները ստեղծում են ֆինանսական մոդելներ՝ օգնելու կապիտալ բյուջետավորմանը կամ ներդրումային որոշումների կայացմանը: Մեր թիմը մեծ փորձ ունի զեղչված դրամական հոսքերի (DCF), համեմատական և բազմարկիչների վրա հիմնված գնահատման, M&A, համախմբման, վերակառուցման, բյուջետավորման և այլ մոդելների մշակման գործում: Մոդելների պատրաստումը ներառված է տեխնիկատնտեսական հիմնավորումների և ֆինանսական կանխատեսումների հետ՝ առավել գործնական և համապատասխան ֆինանսական խորհրդատվություն տալու համար, որը կիրառելի է դիտարկվող սցենարի համար:

 

Դայմենշնի ֆինանսական վերլուծաբանների թիմն անկախ հետազոտություն է անցկացնում և համապատասխան առաջարկություններ է անում՝ մեր հաճախորդներին ուղղորդելու արդյունավետ ֆինանսական որոշումներ կայացնելու համար: Հետազոտական ծառայությունները ներառում են վաճառքի/գնման կողմի հաշվետվություններ, կապիտալ շուկաների վերլուծություններ, հոդվածներ, մասնագիտացված հետազոտություններ: Մենք մասնագիտացած ենք տեղական և միջազգային սեփական կապիտալի և կայուն եկամտային գործիքների վերլուծության մեջ, որոնք ուղարկվում են անհատ կամ ինստիտուցիոնալ ներդրողներին:

 

Հետազոտական ծառայություններ մատուցելիս մեր նպատակն է լինել ամենահուսալի ֆինանսական գործընկերը և խթանել հաճախորդի բիզնեսի աճը: