«Դայմենշն» ՓԲԸ-ի գործընկերների շրջանակը ներառում է մի շարք ամերիկյան և եվրոպական ընկերություններ («Auerbach Grayson & Co», «EchoTrade», «RVS Solicitors», և «Redmount Capital Partners»): Միջազգային գործընկերությունները Դայմենշնին հնարավորություն են տալիս ձեռք բերել միջազգային ճանաչում, նոր հնարավորություններ և հեռանկարային ծրագրեր, ինչպես նաև հաճախորդներին առաջարկել նորարարական լուծումներ:
Դայմենշն ներդրումային ընկերությունը հայաստանյան շուկայում «Auerbach Grayson & Co» ընկերության բացառիկ ներկայացուցիչ-գործընկերն է:
«Auerbach Grayson & Co» ընկերությունը հիմնադրվել է 1993 թ.ին, անկախ, գլոբալ բրոքերային ընկերություն է, որը արժեթղթերով գործառնություններ է մատուցում ինստիտուցիոնալ ներդրողներին՝ բավարարելով վերջիններիս միջազգային ներդրումային կարիքները: Ընկերության հաճախորդների շարքում են աշխարհի խոշորագույն փոխադարձ, կենսաթոշակային և հեջային հիմնադրամները:
Նյու Յորք, Նյու Յորք
Իմանալ ավելինԴայմենշն ներդրումային ընկերությունը հաջողությամբ միացավ Echo Trade հարթակի արշավին, որը ներդրողներին առաջարկում է ժամանակակից ներդրումային ռազմավարություններ և հնարավորություն է տալիս ստեղծելու և կառավարելու իրենց պորտֆելը: Այսուհետ կարող եք մուտք գործել հարթակ և հետևել բարձր հեղինակություն ունեցող մասնագետների ներդրումային ռազմավարություններին: Echo Trade-ի մասին »
Կարլսբադ, Կալիֆորնիա
Իմանալ ավելինԼոնդոնյան «RVS Solicitors»-ը իրավաբանական ընկերություն է, որի ծառայությունների շրջանակը ներառում է այն ամենը, ինչի կարիքն ունեն հաճախորդները ժամանակակից աշխարհում։ Ընկերությունում աշխատում են փորձառու մասնագետներ, որոնք մատուցում են մի շարք իրավաբանական ծառայություններ ներգաղթի, ընտանեկան, քաղաքացիական դատավարության, վարձակալների իրավունքի և այլ ոլորտներում։
Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Իմանալ ավելին«Redmount Capital Partners»-ը ներդրումային խորհրդատվական ընկերություն է, որը գրանցված է Նյու Ջերսիի և Տեխասի նահանգներում։ Ընկերությունն առաջարկում է կանխիկ ներդրումներ, ակտիվների տեղաբաշխում, պորտֆելի կառավարում, մասնավոր կապիտալի ռազմավարություններ և կենսաթոշակային պլանի լուծումներ։
Նյու Յորք, Նյուփորթ բիչ, Կալիֆորնիա
Իմանալ ավելին