Դայմենշն ներդրումային ընկերությունը հաջողությամբ միացավ Echo Trade հարթակի արշավին, որը ներդրողներին առաջարկում է ժամանակակից ներդրումային ռազմավարություններ և հնարավորություն է տալիս ստեղծելու և կառավարելու իրենց պորտֆելը: Այսուհետ կարող եք մուտք գործել հարթակ և հետևել բարձր հեղինակություն ունեցող մասնագետների ներդրումային ռազմավարություններին:
Մեր ներդրումների գծով խորհրդականը Վինսենթ Կատալոնոն է, ով ունի շուրջ 40 տարվա մասնագիտական փորձ, ընդ որում 25 տարի աշխատել է Merrill Lynch ընկերությունում, որտեղ խորհրդադվական ծառայություններ է մատուցել մասնավոր հաճախորդներին, փոքր ինստիտուցիոնալ ներդրողներին և կորպորացիաներին՝ ներդրումային սկզբունքների և ակտիվների կառավարման վերաբերյալ: Վինսենթը «Sectors and Styles» գրքի հեղինակն է (Wiley 2006): Նա հաճախել է Ջուլիարդի դպրոցը և Նյու Յորքի համալսարանը, ինչպես նաև 1986 թվականից ունի CFA-ի որակավորում: Վինսենթը նախկինում եղել է Նյու Յորքի «CFA Society»-ի նախագահը (1991 - 2006):
Echo trading հարթակի հիմնական առավելություններն են՝
Echo Trade-ն այն հարթակն է, որն առաջարկում է առաջադեմ ֆինանսական ռազմավարություններ բոլոր տեսակի ներդրողների համար: Համագործակցելով գրանցված (լիցենզավորված) լավագույն ներդրումային ընկերությունների հետ Հարթակը տրամադրում է ռազմավարություններ՝ տարբեր ներդրողների կարիքներին և բյուջեին համապատասխան: Echo Trade-ի բոլոր անդամ ընկերությունները ընտրված են Echo Trade թիմի կողմից:
Գրանցվելու համար սեղմեք այստեղ:
Echo Trade-ի հետ կապված ամենահաճախ տրվող հարցերն ու դրանց պատասխանները՝
Echo Trade-ը ներդրումային հարթակ է, որը ներդրողներին տրամադրում է հասանելիություն բարձր հեղինակություն ունեցող ներդրումային մասնագետների ռազմավարություններին՝ այդպիսով հնարավորություն տալով ստեղծելու և կառավարելու իրենց պորտֆելը: Մուտք գործե՛ք Echo Trade հարթակ և կրկնօրինակե՛ք լավագույն ներդրումային ռազմավարությունները ձեր ներդրումային հաշվի մեջ:
|
![]() |
![]() |
Echo Trade-ն օգտագործելու համար նախ անհրաժեշտ է ստեղծել հաշիվ:
|
Echo Trade-ում կարող եք գտնել բազում ռազմավարություններ, որոնք միմյանցից տարբերվում են տարբեր գործոններով, ինչպիսիք են ակտիվների դասը, ռիսկի մակարդակը և այլն: Անհրաժեշտ է ուսումնասիրել ռազմավարությունները և ընտրել ձեր ֆինանսական նպատակներին համապատասխան ռազմավարություն: |
![]() |
Echo Trade-ը չի պահանջում ներդրման նվազագույն գումարի չափ:
Այն հնարավորություն է տալիս հետևել բարձր հեղինակություն ունեցող մասնագետների ներդրումային ռազմավարություններին՝ այդպիսով հնարավորություն տալով կատարել խելացի ներդրումներ՝ չունենալով համապատասխան փորձ և գիտելիք:
Ըստ հարթակի պատասխանատուների՝ իր օգտատերերի անվտանգությունը բարձր մակարդակի վրա է: Հարթակը պաշտպանում է անձնական տվյալները և տեղեկատվությունը:
Ընդգծենք, որ Echo Trade հարթակը շահագործվում է «Դայմենշն» ՓԲԸ-ի գործընկերոջ՝ Echo Trade ընկերության կողմից, ուստի ծառայություն մատուցողը «Դայմենշն» ՓԲԸ-ն չէ:
Հրաժարագիր
Կայքում պարունակվող նյութն ունի տեղեկատվական նպատակ և չպետք է ընկալվի որպես որևէ արժեթուղթ վաճառելու կամ գնելու առաջարկ: Յուրաքանչյուր ներդրում պարունակում է որոշակի ռիսկ և ցանկացած ներդրված կապիտալ կարող է կորցնել արժեքը և առաջացնել հնարավոր վնասներ: Դայմենշնը պատասխանատվություն չի կրում Echo Trade հարթակում գրանցումների, փոփոխությունների, անձնական տվյալների գաղտնիության պահպանման և երաշխավորման, ինչպես նաև՝ ներդրումների արդյունքների համար: Ներդրողները պետք է ինքնուրույն գնահատեն ներդրման հետ կապված բոլոր ռիսկերը: Նախկին ցուցանիշներն ապագա եկամտաբերության երաշխիք չեն: Ուստի պայմանների փոփոխության դեպքում ներդրումային մասնագետների կողմից արտահայտած ցանկացած կարծիք կարող է փոփոխվել: Echo Trade հարթակը «Դայմենշն» ՓԲԸ-ի հետ չունի փոխկապակցվածություն, չի վերահսկվում և հաշվետու չէ «Դայմենշն» ՓԲԸ -ին: