Գրիգոր Հարությունյան

Գլխավոր տնօրեն


Գրիգոր Հարությունյանն ունի ֆինանսների, ներդրումների և ռազմավարական կառավարման ոլորտներում բազմամյա փորձ։

 

Մինչ «Դայմենշն» ՓԲԸ-ին միանալը նա զբաղեցրել է Կառավարող տնօրենի պաշտոնը «Ամբեր Կապիտալ Արմենիա» ՓԲԸ-ում, իսկ ավելի վաղ աշխատել է «Էրնսթ ընդ Յանգ» (EY) ընկերության լոնդոնյան գրասենյակում, որտեղ մասնագիտացել է արժեթղթերի գնահատման և բիզնես մոդելավորման  ոլորտներում։

Նա Նոթինգհեմի համալսարանի շրջանավարտ է, ունի իրավագիտության բակալավրի և միջազգային առևտրային իրավունքի մագիստրոսի աստիճաններ։

 

Գրիգորը ՍԻ-ԷՖ-ԷՅ վկայակիր է (CFA charterholder), ինչպես նաև ունի ՍԻ-ԷՅ (Chartered Accountant) մասնագիտական որակավորում։