Էդգար Համբարյան

Խորհրդի անդամ


Էդգարը հանդիսանում է Դայմենշն ներդրումային ընկերության խորհրդի անդամ, ունի ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) որակավորում, ինչպես նաև շուրջ 5 տարի աշխատել է Անկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ), Միջին Արևելք և Հյուսիսային Աֆրիկա շրջանների 4 խոշոր ընկերություններից երկուսում:

 

Էդգարն աշխատում է Էրնսթ ընդ Յանգ Աբու-Դաբիի գործարքների խորհրդատվական ծառայությունների խմբում (Transactions Advisory Services team)։ Մասնագիտացված է մետաղների, հանքարդյունաբերության, նավթի, գազի, էներգիայի և կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների գնահատման և բիզնեսի մոդելավորման ոլորտում: Նա աշխատել է ԱՊՀ-ի և Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի շրջանների խոշորագույն ընկերություններում՝ (ինչպիսիք են՝ Saudi Aramco, ADNOC, Oman Oil Company, Polyus, Polymetal, Rushydro, T-Plus, Norilsk Nickel, VSMPO – AVISMA, Raspadskaya, Mechel, ZCMC, UGMK, Severstal, Uranium One) կորպորատիվ վերակազմակերպման և վերակազմավորման, գնահատումների, due diligence-ի և մոդելավորման ծառայությունների շրջանակներում։

 

Էդգարը ներգրավված է նաև գործընկերների թիմերի կառավարման, միջազգային հաճախորդների հետ հաղորդակցման և գործընկերների բիզնեսների զարգացման աջակցման գործընթացներում: