Դայմենշն ներդրումային ընկերությունը տեղաբաշխել է ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ի դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ընդամենը մեկ օրվա ընթացքում։
27 Նոյեմբերի 2024, Չորեքշաբթի | 45
Փետրվարի 1-ին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն «ԴԱՅՄԵՆՇՆ» ՓԲԸ-ին շնորհել է «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի թողարկած հասարակ բաժնետոմսերի շուկա ստեղծողի (մարքեթ մեյքերի) կարգավիճակ, ինչպես նաև ցուցակել է Ակբա բանկի բաժնետոմսերը՝ ընդգրկելով Հայաստանի ֆոնդային բորսայի ամենաբարձր՝ A հարթակում, հաղորդում է «ԴԱՅՄԵՆՇՆ» ՓԲԸ-ն։
Ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն ունեն երկրորդային շուկայում ձեռք բերել Ակբա բանկի բաժնետոմսերը: Ակբա բանկի բաժնետոմսերը սկսել են վաճառվել բորսայում 2021 թվականի նոյեմբերին ավարտված 7,5 մլրդ դրամի (մոտ 15 մլն դոլար) առաջնային տեղաբաշխումից (IPO-ից) հետո։
Տեղաբաշխումն իր չափերով և ներգրավված բաժնետերերի քանակով ամենամեծն էր Հայաստանի կապիտալի շուկայի պատմության մեջ: Բանկը կարողացավ ներգրավել ավելի քան 5200 ֆիզիկական և իրավաբանական անձ բաժնետերեր, մեկ բաժնետոմսի արժեքը 15,000 դրամ էր: Փետրվարի 1-ի առք ու վաճառքի մեկնարկից ի վեր՝ վաճառվել է Ակբա բանկի ավելի քան 1600 բաժնետոմս՝ դառնալով ամենաակտիվը Հայաստանի ֆոնդային բորսայում շրջանառվող բաժնետոմսերի շրջանում: Առևտրային գների միջակայքը կազմել է 15,950-ից մինչև 16,400 դրամ մեկ բաժնետոմսի դիմաց, ինչը վկայում է 6,3-9,3% շուկայական գնի աճի մասին՝ 2021 թվականի նոյեմբերի IPO-ի ժամանակ մեկ բաժնետոմսի համար գրանցված 15,000 դրամի համեմատ։
Ակբա բանկի բաժնետոմսերի ցուցակումից հետո «Դայմենշն» ներդրումային ընկերությունը հաջողությամբ իրականացնում է շուկա ստեղծողի (մարքեթ մեյքերի) ծառայություններ՝ մշտապես տրամադրելով երկկողմանի գնանշումներ և ապահովելով բաժնետոմսերի իրացվելիությունը երկրորդային շուկայում։ Շուկա ստեղծողը կապիտալի շուկայի կարևորագույն դերակատարներից է: Այն իրականացնում և կնքում է գործարքներ՝ Բորսայի կանոններին համապատասխան։
Շուկա ստեղծողի ծառայություններ մատուցելուց բացի, «Դայմենշնի» բաժնետոմսերի վերլուծության, ինստիտուցիոնալ վաճառքի և block trading-ի մասնագետները նաև կհեշտացնեն Ակբա բանկի բաժնետոմսերի առևտուրը։ Ակբա բանկի հասարակ բաժնետոմսերի վերաբերյալ «Դայմենշնի» կանոնավոր կերպով հրապարակվող հետազոտությունները կտրամադրեն տեղեկատվություն՝ Ակբա բանկի բաժնետոմսերը որպես ներդրումային գործիք գնահատելու համար։
«Դայմենշնը» արդյունավետ կերպով իրականացնում է մարքեթ մեյքերի կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ գործառնությունները՝ ներդրողներին հնարավորություն ընձեռելով ցանկացած պահի գնել կամ վաճառել բաժնետոմս» - նշել է «Դայմենշն» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը:
«Այժմ ֆիզիկական և իրավաբանական ցանկացած անձ հնարավորություն ունի Հայաստանի ֆոնդային բորսայից ձեռք բերել Ակբա բանկի բաժնետոմս: Նման հնարավորություն ընձեռելով՝ մենք հարթակ ենք ստեղծում Հայաստանի տնտեսությունում ներդրումներ կատարելու համար: Կարծում եմ, որ մեր ընտրած այս ճանապարհը ամենալավ ուղիներից մեկն է Հայաստանում ներդրումներ ապահովելու համար»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
Բաժնետոմսը ներդրողներին տալիս է ներդրումները դիվերսիֆիկացնելու հնարավորություն և կարող է ապահովել եկամուտ շահաբաժինների (դիվիդենդ) և բաժնետոմսի գնի աճի տեսքով։
Սույն նյութը համարվում է գովազդ: