Դայմենշն ներդրումային ընկերությունը սույն թվականի օգոստոսի 17-ից կիրականացնի «Դոմուս» ՓԲԸ-ի կողմից թողարկված դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը։ 


 Դայմենշն ներդրումային ընկերությունը սույն թվականի օգոստոսի 17-ից կիրականացնի «Դոմուս» ՓԲԸ-ի կողմից թողարկված դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը։ 

 Դայմենշն ներդրումային ընկերությունը սույն թվականի օգոստոսի 17-ից կիրականացնի «Դոմուս» ՓԲԸ-ի կողմից թողարկված դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը։ 

 

Պարտատոմսերի հիմնական պայմաններն են.

 

✅Դասը՝ անվանական արժեկտրոնային

✅Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 12․5%

✅Թողարկման ծավալը՝ 1,500,000,000 ՀՀ դրամ 

✅Անվանական արժեքը՝ 100,000 ՀՀ դրամ

✅Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ եռամսյակային

✅Մարման ամսաթիվը՝ 17.08.2029 թ․

✅Շրջանառության ժամկետը՝ 36 ամիս

✅ Տեղաբաշխման ժամկետը՝ 17.08.2026-15.09.2026 թթ․

✅Տեղաբաշխողը՝ «Դայմենշն» ՓԲԸ

 

 

Ազդագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

 

ՀՀ ԿԲ նախագահի 05.08.2026 թ.-ի թիվ 1/323 Ա որոշմամբ գրանցվել է «Դոմուս» ՓԲԸ-ի ազդագիրը, որը հասանելի է Դայմենշնի և Դոմուսի պաշտոնական կայքերում։ 

 

Պարտատոմսերի ձեռքբերման և մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ 043 88 29 81 և 099 88 29 81 հեռախոսահամարներով։

 

«Դոմուս» ՓԲԸ-ի մասին

 

«Դոմուս» ՓԲԸ-ն գործունեություն է իրականացնում DOMUS / ԴՈՄՈՒՍ և BARDI / Բարդի ապրանքանիշի ներքո՝ ներկայացված լինելով ինչպես ֆիզիկական հիպերմարկետների ցանցով, այնպես էլ առցանց վաճառքի հարթակով։ DOMUS / ԴՈՄՈՒՍ ապրանքանիշի ներքո իրականացվում է տան վերանորոգման, կահավորման, շինարարական նյութերի, կենցաղային տեխնիկայի, լուսավորության, դեկորի և հարակից ապրանքների մանրածախ վաճառքը, իսկ BARDI / Բարդի ապրանքանիշի ներքո ներկայացվում են բնակելի և գրասենյակային տարածքների կահավորման համար նախատեսված կահույքի արտադրատեսակներ։ 2025 թվականի ընթացքում BARDI / Բարդի ապրանքանիշի ներքո իրականացված վաճառքները կազմել են Ընկերության ընդհանուր հասույթի շուրջ 2.3%-ը։

 

Ընկերության գործունեության հիմնական ուղղությունը բնակելի, գրասենյակային և այլ նշանակության տարածքների կառուցման, վերանորոգման, կահավորման և շահագործման համար նախատեսված ապրանքների մանրածախ վաճառքն է։ Ընկերության ապրանքատեսականին ներառում է շինարարական նյութեր, սանտեխնիկա, կահույք, կենցաղային տեխնիկա, լուսավորության համակարգեր, ջեռուցման և ինժեներական համակարգեր, տան դեկոր, ինչպես նաև վերանորոգման, կահավորման և բնակելի միջավայրի կազմակերպման համար նախատեսված այլ ապրանքներ։

 

Ընկերության տեսականին ներառում է ավելի քան 60,000 ապրանքատեսակ։

 

Ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում ներմուծում և իրացնում է բազմաթիվ միջազգային ապրանքանիշեր՝ հանդես գալով որպես պաշտոնական ներկայացուցիչ, պաշտոնական գործընկեր կամ վստահելի ներմուծող։ Միաժամանակ, Ընկերության կողմից իրացվում են նաև ապրանքանիշեր, որոնք արտադրվում են բացառապես Ընկերության պատվերով։

 

 «Դայմենշն» ՓԲԸ-ի մասին

 

 «Դայմենշն» ՓԲԸ-ն գրանցվել և լիցենզավորվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից 2018թ․-ի սեպտեմբերի 28-ին։

«Դայմենշն» ՓԲԸ-ն 2019 թվականից հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ և ունի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի Հաշվի օպերատորի կարգավիճակ։

Դայմենշնն առաջարկում է լուծումների լայն շրջանակ և համապարփակ աջակցություն ներդրումային բանկինգի, ակտիվների կառավարման և արժեթղթերի պահառության ոլորտներում:

 Դայմենշնը պարբերաբար արժանանում է Հայաստանի ֆոնդային բորսայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի մրցանակներին՝ ի գնահատումն Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման գործում ունեցած դերի և ներդրման։

 

 Մրցանակները ստորև՝

 

•AMX AWARDS 2026` Կորպորատիվ պարտատոմսերի լավագույն տեղաբաշխող` Բորսայի կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման համակարգով,

•AMX AWARDS 2024` Դեպոզիտար համակարգի լավագույն անդամ,

•AMX AWARDS 2023՝ Դեպոզիտար համակարգի լավագույն համագործակցային անդամ,

•AMX AWARDS 2021՝ Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամի լավագույն աշխատակից,

 •AMX AWARDS 2020՝ Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամի լավագույն աշխատակից։

 

«Դայմենշն» ՓԲԸ-ն արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման գործընթացում հանդես է գալիս որպես գլխավոր համակարգող։ Հիմնվելով կապիտալի շուկայում մեծ փորձի և հաջողությամբ իրականացված տեղաբաշխումների վրա՝ ընկերությունն ապահովում է պարտատոմսերի թողարկման ամբողջ գործընթացի կազմակերպումը և աջակցությունը՝ սկսած կառուցվածքից և փաստաթղթավորումից մինչև պարտատոմսերի վաճառք, տեղաբաշխում և հետթողարկումային գործընթացներ։

 

www․domus.am

099 882981 | www.dimension.am

 

 «Դայմենշն» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից:

  


13 Օգոստոսի 2026, Հինգշաբթի | 280

Վերջին հրապարակումները