«Դայմենշն» ՓԲԸ-ն ճանաչվել է «Դեպոզիտար համակարգի լավագույն համագործակցային անդամ» անվանակարգի հաղթող՝ Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից իրականացվող AMX AWARDS 2023 մրցանակաբաշխության ընթացքում։

Հունիսի 9-ին Դայմենշն ներդրումային ընկերությունը ներկա է գտնվել Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից կազմակերպված AMX ամենամյա մրցանակաբաշխությանը:

AMX AWARDS 2023-ի մրցանակաբաշխության շրջանակներում «Դայմենշն» ՓԲԸ-ն ճանաչվել է «Դեպոզիտար համակարգի լավագույն համագործակցային անդամ» անվանակարգում:

Շնորհավորում ենք մյուս անվանակարգերում մրցանակ ստացած մեր բոլոր գործընկերներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնում մեր գործընկերներին՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային և Հայաստանի ֆոնդային բորսային, արդյունավետ համագործակցության և բարձր գնահատականի համար:

Մենք շարունակում ենք մատուցել բարձրորակ ծառայություններ՝ առաջնահերթությունը տալով հաճախորդի շահերին և պահպանելով բարձր բարեվարքություն:

Ավելին իմանալու համար կարող եք այցելել հետևյալ հղումով: 

12 Հունիսի 2023, Երկուշաբթի

Վերջին հրապարակումները