«ԴԱՅՄԵՆՇՆ» ՓԲԸ-ի աշխատակից Գայանե Արզումանյանը 2-րդ տարին անընդմեջ ճանաչվել է հաղթող Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից AMX մրցանակաբաշխության Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամի լավագույն աշխատակից անվանակարգում:
Ուրախությամբ հայտնում ենք, որ Դայմենշն ներդրումային ընկերության աշխատակից Գայանե Արզումանյանը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է հաղթող Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից AMX մրցանակաբաշխության Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամի լավագույն աշխատակից անվանակարգում:
Շնորհավորում և շնորհակալություն ենք հայտնում Գայանեին անմնացորդ նվիրվածության և ջանասիրության համար։
Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գործընկերներին և հաճախորդներին վստահության, համագործակցության և աջակցության համար: Առիթից օգտվելով, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նաև մեր գործընկերներ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային և Հայաստանի ֆոնդային բորսային:
Մենք շարունակում ենք մատուցել բարձրորակ ծառայություններ՝ առաջնահերթությունը տալով հաճախորդի շահերին և պահպանելով բարձր բարեվարքություն:
Ավելին իմանալու համար կարող եք այցելել հետևյալ հղումով:
30 Մայիսի 2022, Երկուշաբթի |
1636