Դայմենշնը ամբողջությամբ ավարտել է «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ի դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը:


Դայմենշնը ամբողջությամբ ավարտել է «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ի դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը:

Ուրախությամբ հայտնում ենք, որ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ի դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերը մի քանի օրվա ընթացքում ամբողջությամբ տեղաբաշխվեցին։

 

Տեղաբաշխված արժեթղթերի միջին կշռված գնի եկամտաբերությունը 12․213% է։

 

 

Պարտատոմսերի հիմնական պայմաններն են.

 

•    Տարեկան արժեկտրոնային եկամտաբերություն՝ 12.25%

 

•    Թողարկման ծավալ՝ 1,200,000,000 ՀՀ դրամ

 

•    Անվանական արժեք՝ 100,000 ՀՀ դրամ

 

•    Արժեկտրոնի վճարման պարբերականություն՝ եռամսյակային

 

•    Շրջանառության ժամկետ՝ 30 ամիս

 

•    Մարման ամսաթիվ՝ 02.11.2026

 

•    Տեղաբաշխման ժամկետ` 02.05.2024 – 08.05.2024 թթ.

 

 Թողարկողի կողմից պարտատոմսերի թողարկման և դրան հետևող տեղաբաշխման նպատակը միջոցների ներգրավումն է, որոնք ուղղվելու են գյուղացիական տնտեսությունների վարկավորման ակտիվացմանը։

 

 Թողարկման հիմնական պայմաններն առավել մանրամասն կարելի է ծանոթանալ Ֆարմ Կրեդիտ Արմենիայի և Դայմենշնի պաշտոնական կայքերում:

 

ՀՀ ԿԲ նախագահի 03.04.2024թ -ի թիվ 1/109 Ա որոշմամբ գրանցված ծրագրային ազդագրին ծանոթանալու համար այցելել հետևյալ հղումով:

 

«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ Գլխավոր տնօրենի 2024թ.-ի ապրիլի 29-ի թիվ ՏՊ-002-04/24 որոշմամբ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն առևտրային կոոպերատիվի  անվանական արժեկտրոնային պարտատոմսերը 2024թ․ մայիսի 02-ից 08-ը թույլատրվել են տեղաբաշխման Բորսայի տեղաբաշխման հարթակի միջոցով:  

 

010 545670 | www.dimension.am

010 550831, 550741 | www.fca.am

 

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ-ի կողմից:

 

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ի մասին

 

Ֆարմ Կրեդիտ Արմենիան հիմնադրվել է 2007թ. փետրվարի 21-ին ՀՀ հինգ մարզերի (Արարատ, Տավուշ, Վայոց Ձոր, Կոտայք, Սյունիք)  57 ֆերմերների և ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգի Վիրջինիայի Ասոցիացիայի Խնամառու Հիմնադրամի կողմից:

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" Ունիվերսալ վարկային կազմակերպության առաքելությունը, տեսլականը և հիմնական արժեքները  արտահայտում են  կազմակերպության  Դիտորդ խորհրդի, ղեկավարների և անձնակազմի՝  կայուն կոոպերատիվ կառույցի միջոցով  գյուղատնտեսական արտադրությունը զարգացնելու նպատակաուղղվածությունը:

Ֆարմ Կրեդիտ Արմենիայի առաքելությունն է բարելավել կյանքի որակը  Հայաստանի Հանրապետության գյուղերում` մատուցելով կոոպերատիվ սկզբունքների վրա հիմնված մատչելի ֆինանսավարկային ծառայություններ:
 

 

«Դայմենշն» ՓԲԸ-ի մասին

 

Հիմնադրվելով 2018 թվականին և տրամադրելով արժեթղթերի գործառնություններով պայմանավորված, խորհրդատվական, հետազոտական և վերլուծական մի շարք ծառայություններ, Դայմենշնի նպատակն է գործել որպես հուսալի, խորաթափանց և արդյունավետ ներդրումային ծառայությունների գործընկերը Հայաստանում՝ առաջնահերթությունը տալով հաճախորդի շահերին և պահպանելով բարձր բարեվարքություն: Ընկերությունն ունի կայուն արժեքներ, բանիմաց բաժնետերեր և գործընկերների գլոբալ ցանց:

«Դայմենշն» ՓԲԸ-ն հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ և ունի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի Հաշվի օպերատորի կարգավիճակ:

 

 


08 Մայիսի 2024, Չորեքշաբթի | 724

Վերջին հրապարակումները