Դայմենշն ներդրումային ընկերությունը հոկտեմբերի 11-ից իրականացնում է Ֆասթ Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը։
Դայմենշն ներդրումային ընկերությունը հոկտեմբերի 11-ից իրականացնում է Ֆասթ Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխում՝ դրամային՝ 10.25%, դոլարային՝ 6․25% և եվրոյով՝ 5․25% տարեկան եկամտաբերությամբ։
Պարտատոմսերի պայմաններն են.
|
Դրամային
|
Դոլարային
|
Եվրոյով
|
Տարեկան արժեկտրոնային եկամտաբերություն
|
10.25%
|
6.25%
|
5.25%
|
Թողարկման ծավալ
|
4,000,000,000 ՀՀ դրամ
|
6,000,000 ԱՄՆ դոլար
|
2,000,000 եվրո
|
Անվանական արժեք
|
100,000 ՀՀ դրամ
|
100 ԱՄՆ դոլար
|
100 եվրո
|
Արժեկտրոնի վճարման պարբերականություն
|
եռամսյակային
|
Մարման ամսաթիվ
|
11.10.2027 թ․
|
Շրջանառության ժամկետ
|
36 ամիս
|
Տեղաբաշխման ժամկետ
|
11.10.2024 – 28.11.2024 թթ.
|
Ընկերությունից հայտնել են, որ թողարկումների հիմնական պայմաններն առավել մանրամասն կարելի է ծանոթանալ Ֆասթ Բանկի և Դայմենշնի պաշտոնական կայքերում:
«Պարտատոմսերը ոչ միայն ապահովում են ֆիքսված բարձր եկամուտ, այլև ներդրողի համար երկրորդային շուկայի ճկուն գործիքներ են։ Ֆասթ Բանկի պարտատոմսերը մրցունակ են, եկամտաբերությունը՝ գրավիչ․ դրա վկայությունն է, որ 2023 և 2024 թթ․-ի տարբեր տրանշերի տեղաբաշխումներն ավարտվել են ժամկետից շուտ», - նշել են տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ-ից։
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Ֆոնդային Բորսայում մինչև 2024 թվականի ավարտը ցուցակված պարտատոմսերից ստացված եկամուտներն ազատված են եկամտային հարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից։
Ֆիզիկական անձանց պարտատոմսերում կատարված ներդրումները երաշխավորվում են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
ՀՀ ԿԲ նախագահի 11․09.24թ-ի թիվ 1/354 Ա որոշմամբ գրանցված ծրագրային ազդագրին ծանոթանալու համար կարող եք այցելել Ֆասթ Բանկի պաշտոնական կայք։
Պարտատոմսերի ձեռքբերման եւ մանրամասն տեղեկատվության համար զանգահարել տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ 010 54 56 70 և 043 88 29 81 հեռախոսահամարներով կամ դիմել Ֆասթ Բանկի 24/7 գրաֆիկով աշխատող 33 մասնաճյուղերից ցանկացածը:
010 510000 | www.fastbank.am
010 545670 | 043 882981 | www.dimension.am
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ-ի կողմից:
01 Հոկտեմբերի 2024, Երեքշաբթի |
2179