Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Դայմենշն ներդրումային ընկերությունը ընդամենը մեկ օրում հաջողությամբ տեղաբաշխել է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերը։
03 Փետրվարի 2026, Երեքշաբթի |
Ուրախ ենք տեղեկացնել, որ ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ի դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտված է։
Ընդամենը 5 օրում տեղաբաշխվեցին ավելի քան 1.2 միլիարդ դրամի պարտատոմսեր։
Տեղաբաշխման աճուրդի արդյունքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով (ԱՄՏԾ՝ AMFNCAB2IER1)։
Պարտատոմսերի պայմանները հետևյալն են.
✅Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 11.50%
✅Թողարկման ծավալը՝ 1,300,000,000 ՀՀ դրամ
✅Անվանական արժեքը՝ 50,000 ՀՀ դրամ
✅Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ եռամսյակային
✅Մարման ամսաթիվը՝ 12.02.2028
✅Շրջանառության ժամկետը՝ 36 ամիս
ՀՀ ԿԲ նախագահի 11.11.2024թ-ի թիվ 1/431 Ա որոշմամբ գրանցված «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ծրագրային ազդագրին ծանոթանալու համար կարող եք այցելել հետևյալ հղումով :
Թողարկումների հիմնական պայմաններն առավել մանրամասն կարելի է գտնել ՖԻՆՔԱ-ի և Դայմենշնի պաշտոնական կայքերում:
012 555555 | www.finca.am
010 545670 | 043 882981 | www.dimension.am
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ-ի կողմից: