Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Դայմենշն ներդրումային ընկերությունը ընդամենը մեկ օրում հաջողությամբ տեղաբաշխել է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերը։
03 Փետրվարի 2026, Երեքշաբթի |
Դայմենշն ներդրումային ընկերությունը շարունակում է իրականացնել Ֆասթ Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը՝ դրամային՝ 10.75%, դոլարային՝ 6․25% և եվրոյով՝ 5․25% տարեկան եկամտաբերությամբ։
Պարտատոմսերի պայմաններն են.
|
|
Դրամային |
Դոլարային |
Եվրոյով |
|
Տարեկան արժեկտրոնային եկամտաբերություն |
10.75% |
6.25% |
5.25% |
|
Թողարկման ծավալ |
3,000,000,000 ՀՀ դրամ |
9,000,000 ԱՄՆ դոլար |
3,000,000 եվրո |
|
Անվանական արժեք |
100,000 ՀՀ դրամ |
100 ԱՄՆ դոլար |
100 եվրո |
|
Արժեկտրոնի վճարման պարբերականություն |
կիսամյակային | ||
|
Մարման ամսաթիվ |
17.02.2028թ․ |
||
|
Շրջանառության ժամկետ |
36 ամիս |
||
|
Տեղաբաշխման ժամկետ |
17.02.2025 – 04.07.2025 թթ. | ||
Թողարկումների հիմնական պայմանները՝
Եվրո
«Պարտատոմսերը ոչ միայն ապահովում են ֆիքսված բարձր եկամուտ, այլև ներդրողի համար երկրորդային շուկայի ճկուն գործիքներ են։ Ֆասթ Բանկի պարտատոմսերը մրցունակ են, եկամտաբերությունը՝ գրավիչ․ դրա վկայությունն է, որ 2023 և 2024 թթ․-ի տարբեր տրանշերի տեղաբաշխումներն ավարտվել են ժամկետից շուտ», - նշել են տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ-ից։
Ֆիզիկական անձանց պարտատոմսերում կատարված ներդրումները երաշխավորվում են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
Արժեթղթային հաշվի առկայության դեպքում, լրացնելով հայտ-հանձնարարականը և մինչև տվյալ օրվա ժամը 15։30-ը պարտատոմսերի ձեռքբերման գումարը ապահովելով բանկի տրամադրված հաշվեհամարներին, պարտատոմսի գինը հաշվարկվում է տվյալ օրով։ Ժամը 15:30-ից հետո կատարված փոխանցումների դեպքում հայտն ընդունվում է նույն օրը, սակայն վճարվող գումարի չափը հաշվարկվում է տվյալ օրվան հաջորդող աշխատանքային օրվա պարտատոմսի գնով։
Հայաստանի Հանրապետությունում պարտատոմսեր գնելու համար պետք է ունենալ կամ բացել արժեթղթերի հաշիվ։ Եթե չունեք արժեթղթերի հաշիվ, ընտրեք լիցենզավորված ներդրումային ընկերություն կամ բանկ (հաշվի օպերատոր), որի հետ ցանկանում եք իրականացնել ներդրումային գործարքներ և բացեք արժեթղթերի հաշիվ։
Արժեթղթային հաշվի բացակայության դեպքում Դայմենշնի կողմից հաշիվը բացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ պարտատոմսերի ձեռքբերումն իրականացվում է հաջորդ աշխատանքային օրվա գնով։
Պարտատոմսերի ձեռքբերման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր/նույնականացման և/կամ սոցիալական քարտ, ինչպես նաև բանկային հաշվեհամար։
ՀՀ ԿԲ նախագահի 05.02.2025թ․-ի թիվ 1/35 Ա որոշմամբ գրանցվել է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացումը, որը հասանելի է Դայմենշնի և Ֆասթ Բանկի պաշտոնական կայքերում։
Ֆասթ Բանկի պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ ԿԲ նախագահի 11.09.2024թ․-ի թիվ 1/354 Ա որոշմամբ:
Պարտատոմսերի ձեռքբերման և մանրամասն տեղեկատվության համար զանգահարել տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ 043 88 29 81 հեռախոսահամարով կամ դիմել Ֆասթ Բանկի 24/7 գրաֆիկով աշխատող 35 մասնաճյուղերից ցանկացածը:
010 510000 | www.fastbank.am
043 882981 | www.dimension.am
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ-ի կողմից: