Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Դայմենշն ներդրումային ընկերությունը ընդամենը մեկ օրում հաջողությամբ տեղաբաշխել է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերը։
03 Փետրվարի 2026, Երեքշաբթի |
2025թ․-ի ապրիլի 7-ին Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) պաշտոնապես ցուցակվել են Հայաստանում նորարարությունների և ներդրումային ոչ ստանդարտ լուծումների առաջատար ընկերություններից մեկի՝ «Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ՍՊԸ (TCF) -ի պարտատոմսերը։
«Դայմենշն» ՓԲԸ-ն` որպես «Քրաուդֆանդինգ ֆորմուլա» ՍՊԸ -ի պարտատոմսերի տեղաբաշխող, ևս ներկա է գտնվել զանգի հնչեցման արարողությանը։
Նշենք, որ «Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ՍՊԸ (TCF)-ը, որպես հայտնի միջազգային մարքեթինգային գործակալություն, իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում, որ թողարկել է պարտատոմսեր։
«Մեծ ոգևորությամբ հայտարարում ենք, որ «Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ՍՊԸ-ի պարտատոմսերը պաշտոնապես ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։ Մենք պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտեցինք նախատեսված ժամկետից շատ ավելի շուտ, սակայն պահանջարկը մեծ էր և պոտենցիալ ներդրողներ եղան, որ չհասցրեցին ձեռք բերել դրանք։ Ցուցակումը նրանց կընձեռի նման հնարավորություն։» - նշել է «Քրաուդֆանդինգ ֆորմուլա» ՍՊԸ-ի տնօրեն և համահիմնադիր Նարեկ Վարդանյանը։
Զանգի հնչեցման արարողության ավանդույթը գալիս է 19-րդ դարից և ազդարարում է կարևոր իրադարձություններն (օրինակ՝ արժեթղթերի ցուցակումը) աշխարհի տարբեր անկյուններում գտնվող բորսաներում։
«Դայմենշն ներդրումային ընկերությունը շատ ուրախ է աջակցել «Քրաուդֆանդինգ ֆորմուլա» ընկերության մուտքը արդեն ՀՀ կապիտալի շուկա:
Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2025 թվականի հունվարի 7-ից փետրվարի 24-ը ընկած ժամանակահատվածում՝ Դայմենշն ներդրումային ընկերության միջոցով։
Պարտատոմսերի թողարկման նպատակն է ապահովել եվրոպական և ամերիկյան հայտնի բրենդների ապրանքատեսականանու ընդլայնումը առավել մատչելի գներով։
Ընդհանուր 400 մլն ՀՀ դրամ ծավալով «Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ՍՊԸ-ը պարտատոմսերը ցուցակվել են բորսայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) հարթայում։
Ապրիլի 8-ին «Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ՍՊԸ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ է շնորհվել «Ինեկոբանկ» ՓԲԸ-ին։
043 882981 | 010 545670 | www.dimension.am
«Դայմենշն» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից:
Քրաուդֆանդինգ Ֆորմուլայի մասին
2015 թվականին հիմնադրված «Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ՍՊԸ (TCF) ընկերությունն աշխարհում ամենամեծ և հայտնի միջազգային մարքեթինգային գործակալություններից է, որը զբաղվում է նորարարական տեխնոլոգիաների մարքեթինգով և հանրային դրամահավաքով (crowdfunding)։ Ընկերության գրասենյակները տեղակայված են Երևանում, Նյու Յորքում և Շենժենում։ Արդեն շուրջ տասը տարի լինելով մարքեթինգի ոլորտում՝ TCF-ն իրականացրել է աշխարհում ամենամեծ՝ թվով միլիոն դոլարը գերազանցող հանրային դրամահավաքի (crowdfunding) արշավները և ներկայացված է Forbes ամսագրում, ինչպես նաև այլ հեղինակավոր հրատարակություններում։
«Քրաուդֆանդինգ ֆորմուլա» ընկերությունը, լինելով Հայաստանում առաջատար նորարարությունների և ներդրումային ոչ ստանդարտ լուծումների ասպարեզում, առաջին անգամ հայաստանյան ՏՏ ոլորտում իրականացնում է պարտատոմսերի թողարկում։
«Դայմենշն» ՓԲԸ-ի մասին
Հիմնադրվելով 2018 թվականին և տրամադրելով արժեթղթերի գործառնություններով պայմանավորված, խորհրդատվական, հետազոտական և վերլուծական մի շարք ծառայություններ, Դայմենշնի նպատակն է գործել որպես հուսալի, խորաթափանց և արդյունավետ ներդրումային ծառայությունների գործընկերը Հայաստանում՝ առաջնահերթությունը տալով հաճախորդի շահերին և պահպանելով բարձր բարեվարքություն: Ընկերությունն ունի կայուն արժեքներ, բանիմաց բաժնետերեր և գործընկերների գլոբալ ցանց:
«Դայմենշն» ՓԲԸ-ն հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ և ունի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի Հաշվի օպերատորի կարգավիճակ: