Դայմենշն ներդրումային ընկերությունը սույն թվականի օգոստոսի 20-ից կիրականացնի «Ստամինա» ՍՊԸ-ի կողմից թողարկված դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը։
Տեղաբաշխման օրերն են 2025 թվականի օգոստոսի 20-ից մինչև նոյեմբերի 20-ը։ 15 Օգոստոսի 2025, ՈՒրբաթ |
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Դայմենշն» ներդրումային ընկերությունը ընդամենը մեկ օրում հաջողությամբ տեղաբաշխել է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերը։
☑️ Հայաստանի ֆոնդային բորսայում 2025 թ․ հուլիսի 21-ին կայացած աճուրդի ընթացքում պարտատոմսերը ամբողջությամբ տեղաբաշխվել են՝ գրանցելով բարձր պահանջարկ։
▪️ Ընդհանուր պահանջարկը կազմել է 1.7 մլրդ ՀՀ դրամ,
▪️ Տեղաբաշխման ծավալը՝ 700 մլն ՀՀ դրամ,
▪️ Կտրման գինը՝ 100.3755,
▪️Աճուրդի կտրման եկամտաբերությունը` 11.6%,
▪️ Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 11.75%։
Այս ցուցանիշները վկայում են «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի նկատմամբ ներդրողների վստահության և թողարկման բարձր պահանջարկի մասին։
Տեղաբաշխման աճուրդի արդյունքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
Պարտատոմսերի վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
ՀՀ ԿԲ նախագահի 18.06.2025թ-ի թիվ 1/205 Ա որոշմամբ գրանցված «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ծրագրային ազդագիրը հասանելի է Դայմենշնի և ՖԻՆՔԱ-ի պաշտոնական կայքերում։
012 555555 | www.finca.am
010 545670 | 043 882981 | www.dimension.am
————————————————————————
«Դայմենշն» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։