Դայմենշն ներդրումային ընկերությունը սույն թվականի օգոստոսի 20-ից կիրականացնի «Ստամինա» ՍՊԸ-ի կողմից թողարկված դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը։
Տեղաբաշխման օրերն են 2025 թվականի օգոստոսի 20-ից մինչև նոյեմբերի 20-ը։ 15 Օգոստոսի 2025, ՈՒրբաթ |
«Շտիգեն» ՍՊԸ-ի կողմից թողարկվել էր դրամային (AMSTIGB21ER8) 12.75% եկամտաբերությամբ պարտատոմսեր:
Շտիգեն-ի պարտատոմսերի տեղաբաշխումը հաջողությամբ կատարվել է «Դայմենշն» ՓԲԸ-ի կողմից:
«Շտիգեն» ՍՊԸ-ն պարտատոմսերի սեփականատերերին կվճարի տոկոսագումարները կիսամյակային պարբերականությամբ՝ արժեկտրոնի տեսքով, իսկ ժամկետի ավարտին կստանան պարտատոմսերի անվանական արժեքը:
Հիմնական պայմանները՝ հետևյալ հղումով։
ՀՀ ԿԲ նախագահի 22.01.2025թ.-ի թիվ 1/16 Ա որոշմամբ գրանցված «Շտիգեն» ՍՊԸ-ի ծրագրային ազդագիրը կարելի է գտնել Շտիգենի և Դայմենշնի պաշտոնական կայքերում:
Պարտատոմսերի ձեռքբերման և մանրամասն տեղեկատվության համար զանգահարել տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ 043 88 29 81 հեռախոսահամարով կամ «Շտիգեն» ՍՊԸ 011 23 00 23 հեռախոսահամարով։
Շտիգենի մասին
Shtigen ընկերությունը, ավելի քան 14 տարի գործունեություն ծավալելով ՀՀ-ում և վերջերս մուտք գործելով նաև Վրաստանի շուկա, այլընտրանքային էներգետիկ համակարգերի ու տեխնոլոգիական լուծումների միջոցով նպաստում է էներգետիկ անվտանգության հաստատմանը ՀՀ-ում և տարածաշրջանում։
Ընկերությունը, վերջին տարիներին ապահովելով առաջանցիկ զարգացում, վերածվել է ընկերությունների խմբի՝ մասնագիտացված բիզնես ուղղությունների միջոցով ձևավորելով նոր էկոհամակարգ էներգետիկայի ոլորտում։
Shtigen-ը նախագծել և կառուցել է 2024 թ․ դրությամբ Հայաստանի ամենախոշոր արևային կայանը՝ «Մասրիկ-1»-ը՝ 62 ՄՎտ հզորությամբ։ Ընկերությունը N:1 հարկ վճարողն է ՀՀ արևային էներգետիկայի ոլորտում, 217-րդը՝ 1000 խոշոր հարկատուների ցուցակում։
011 230023 | www.shtigen.com
010 545670 | 043 882981 | www.dimension.am
«Դայմենշն» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից: