«Դայմենշն» ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը։


«Դայմենշն» ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը։

Սույն թվականի նոյեմբերի 24-ից նոյեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում Դայմենշն ներդրումային ընկերությունը նախատեսում է իրականացնել ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ի դրամային անվանական արժեկտրոնային 11.75% տարեկան եկամտաբերությամբ պարտատոմսերի տեղաբաշխումը։

 

Նշենք, որ 2017 թվականից ի վեր ՖԻՆՔԱ-ի կողմից պարտատոմսերի 20-րդ թողարկումն է։

 

☑️Տեղաբաշխումը տեղի է ունենալու Հայաստանի ֆոնդային բորսայի տեղաբաշխման հարթակով 2025 թվականի նոյեմբերի 24-ից նոյեմբերի 28-ը։

 

Նշենք նաև, որ հաջորդ աճուրդի օր տեղափոխվում է միայն նախորդ աճուրդային օրվա ծավալի չբավարարված մնացորդային մասը։ 

 

Պարտատոմսերի հիմնական պայմաններն են.

 

✅ Դասը՝ անվանական արժեկտրոնային

✅ԱՄՏԾ՝ AMFNCAB2KER7

✅Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 11.75%

✅Թողարկման ծավալը հրապարակային առաջարկի միջոցով՝ 838,000,000 ՀՀ դրամ 

✅Անվանական արժեքը՝ 50,000 ՀՀ դրամ

✅Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ եռամսյակային

✅Մարման ամսաթիվը՝ 24.11.2028

✅Շրջանառության ժամկետը՝ 36 ամիս

✅Տեղաբաշխողը՝ «Դայմենշն» ՓԲԸ

 

Ազդագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: 

 

Պարտատոմսերի վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:


 «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ Գլխավոր տնօրենի 2025 թվականի նոյեմբերի 19-ի թիվ ՏՊ-005-11/25 որոշմամբ՝ «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը թույլատրվել են տեղաբաշխման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման հարթակում։

 

ՀՀ ԿԲ նախագահի 05.11.2025թ-ի թիվ 1/401 Ա որոշմամբ գրանցվել է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ծրագրային ազդագրի լրացումը, որը հասանելի է Դայմենշնի և ՖԻՆՔԱ-ի պաշտոնական կայքերում։  

 

Պարտատոմսերի ձեռքբերման և մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ 010 54 56 70, 043 88 29 81 հեռախոսահամարներով կամ ՖԻՆՔԱ ՈՒՎԿ 012 55 55 55 հեռախոսահամարով։

 

012 555555 | www.finca.am

010 545670 | 043 882981 | www.dimension.am

 

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ-ի կողմից:

 

 

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ -ի մասին

 

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հանդիսանում է FINCA Impact Finance (FIF) գլոբալ ցանցի մաս, որը միկրոֆինանսավորման և փոքր բիզնեսի ֆինանսավորման ոլորտի առաջատարներից է Հայաստանում։ Ընկերությունը Հայաստանում հիմնադրվել է 1999 թվականին և նպատակ ունի բարելավել հասարակության ցածր եկամուտ ունեցող հատվածների կյանքի որակը՝ տրամադրելով ֆինանսական ծառայություններ:

ՖԻՆՔԱ-ն թվային հարթակի և մասնաճյուղերի միջոցով ապահովում է ծառայությունների հասանելիություն ավելի քան 20,000 հաճախորդների, նույնիսկ Հայաստանի ամենահեռավոր շրջաններում:

 

«Դայմենշն» ՓԲԸ-ի մասին

 

Հիմնադրվելով 2018 թվականին և տրամադրելով արժեթղթերի գործառնություններով պայմանավորված, խորհրդատվական, հետազոտական և վերլուծական մի շարք ծառայություններ, Դայմենշնի նպատակն է գործել որպես հուսալի, խորաթափանց և արդյունավետ ներդրումային ծառայությունների գործընկերը Հայաստանում՝ առաջնահերթությունը տալով հաճախորդի շահերին և պահպանելով բարձր բարեվարքություն: Ընկերությունն ունի կայուն արժեքներ, բանիմաց բաժնետերեր և գործընկերների գլոբալ ցանց:

«Դայմենշն» ՓԲԸ-ն հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ և ունի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի Հաշվի օպերատորի կարգավիճակ:  


20 Նոյեմբերի 2025, Հինգշաբթի | 1399

Վերջին հրապարակումները