Դայմենշն ներդրումային ընկերությունը սույն թվականի հուլիսի 29-ից կիրականացնի «Հիպերնովա» ՍՊԸ-ի կողմից թողարկված դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը։
Դայմենշն ներդրումային ընկերությունը սույն թվականի հուլիսի 29-ից կիրականացնի «Հիպերնովա» ՍՊԸ-ի կողմից թողարկված դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը։
Պարտատոմսերի հիմնական պայմաններն են.
✅Դասը՝ անվանական արժե կտրոնային
✅Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 13%
✅Թողարկման ծավալը՝ 1,500,000,000 ՀՀ դրամ
✅Անվանական արժեքը՝ 100,000 ՀՀ դրամ
✅Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ եռամսյակային
✅Մարման ամսաթիվը՝ 29.07.2029 թ․
✅Շրջանառության ժամկետը՝ 36 ամիս
✅ Տեղաբաշխման ժամկետը՝ 29.07.2026 - 27.08.2026 թթ․
✅Տեղաբաշխողը՝ «Դայմենշն» ՓԲԸ
Ազդագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
ՀՀ ԿԲ նախագահի 08.07.2026թ.-ի թիվ 1/300 Ա որոշմամբ գրանցվել է «ՀԻՊԵՐՆՈՎԱ» ՍՊԸ-ի ազդագիրը, որը հասանելի է Դայմենշնի և Հիպերնովայի պաշտոնական կայքերում։
Պարտատոմսերի ձեռքբերման և մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ 043 88 29 81 և 099 88 29 81 հեռախոսահամարներով։
«ՀԻՊԵՐՆՈՎԱ» ՍՊԸ-ի մասին
«Հիպերնովա» ՍՊԸ-ն իրականացնում է սերտիֆիկացված շինարարական նյութերի արտադրություն և մատակարարում, այդ թվում՝ ասֆալտբետոնի և երկաթբետոնե կոնստրուկցիաների արտադրություն՝ համապատասխանելով ոլորտի որակի և անվտանգության բարձր չափանիշներին։
«Հիպերնովա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019 թ.-ին:
Ընկերության արտադրական կարողությունները թույլ են տալիս ապահովել ինչպես խոշոր ենթակառուցվածքային նախագծերի, այնպես էլ մասնավոր շինարարության պահանջները։
«Դայմենշն» ՓԲԸ-ի մասին
«Դայմենշն» ՓԲԸ-ն գրանցվել և լիցենզավորվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից 2018թ․-ի սեպտեմբերի 28-ին։
«Դայմենշն» ՓԲԸ-ն 2019 թվականից հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ և ունի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի Հաշվի օպերատորի կարգավիճակ։
Դայմենշնն առաջարկում է լուծումների լայն շրջանակ և համապարփակ աջակցություն ներդրումային բանկինգի, ակտիվների կառավարման և արժեթղթերի պահառության ոլորտներում:
Դայմենշնը պարբերաբար արժանանում է Հայաստանի ֆոնդային բորսայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի մրցանակներին՝ ի գնահատումն Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման գործում ունեցած դերի և ներդրման։
Մրցանակները ստորև՝
•AMX AWARDS 2026` Կորպորատիվ պարտատոմսերի լավագույն տեղաբաշխող` Բորսայի կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման համակարգով,
•AMX AWARDS 2024` Դեպոզիտար համակարգի լավագույն անդամ,
•AMX AWARDS 2023՝ Դեպոզիտար համակարգի լավագույն համագործակցային անդամ,
•AMX AWARDS 2021՝ Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամի լավագույն աշխատակից,
•AMX AWARDS 2020՝ Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամի լավագույն աշխատակից։
«Դայմենշն» ՓԲԸ-ն արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման գործընթացում հանդես է գալիս որպես գլխավոր համակարգող։ Հիմնվելով կապիտալի շուկայում մեծ փորձի և հաջողությամբ իրականացված տեղաբաշխումների վրա՝ ընկերությունն ապահովում է պարտատոմսերի թողարկման ամբողջ գործընթացի կազմակերպումը և աջակցությունը՝ սկսած կառուցվածքից և փաստաթղթավորումից մինչև պարտատոմսերի վաճառք, տեղաբաշխում և հետթողարկումային գործընթացներ։
www.hypernova.am
043 88 29 81 | 099 882981 | www.dimension.am
«Դայմենշն» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից:
23 Հուլիսի 2026, Հինգշաբթի |
72