Արմեն Գրիգորյան

Բաժնետերերի խորհրդատվական խմբի նախագահ


Արմեն Գրիգորյանը ֆինանսական ոլորտում ունի ավելի քան երեսուն տարվա փորձ:

 

Արմենը հանդիսացել է 20 ընկերությունների խորհրդի անդամ, ինչպես նաև ԱՄՆ-ի ներդրումային ընկերությունների՝ «Redmount Capital Partners»-ի և « Redmount Mergers & Acquisitions»-ի հիմնադիր և համահիմնադիր է:

 

«Redmount» ընկերությունն իր գործունեությունն է ծավալում ԱՄՆ-ում՝ Կալիֆորնիա նահանգի ՆյուՓորթ Բիչ և Նյու Յորքի գրասենյակների միջոցով: Ընկերությունը գործում է 1993 թվականից՝ համախմբելով իր կառավարող գործընկերների բանկային, ինստիտուցիոնալ ակտիվների կառավարման, M&A և մասնավոր կապիտալի փորձը՝ բարդ բիզնես ռազմավարություններ իրականացնելու համար: