2024թ.-ի ընթացքում Հայաստանի ֆինանսական հաստատությունների, ներառյալ առևտրային բանկերի, ներդրումային և բրոքերային ընկերությունների շարքում առաջին հորիզոնական՝ ըստ տեղաբաշխված կորպորատիվ պարտատոմսերի տրանշերի քանակի (9 տրանշ) (այն դեպքում երբ թողարկող և տեղաբաշխող ընկերությունները տարբեր են):
2024թ.-ի ընթացքում Հայաստանի ֆինանսական հաստատությունների, ներառյալ առևտրային բանկերի, ներդրումային և բրոքերային ընկերությունների շարքում երկրորդ հորիզոնական՝ ըստ տեղաբաշխված կորպորատիվ պարտատոմսերի ընդհանուր ծավալի՝ շուկայի 11․17% մասնաբաժնով (այն դեպքում երբ թողարկող և տեղաբաշխող ընկերությունները տարբեր են)։
2023թ.-ի ընթացքում Հայաստանի ներդրումային և բրոքերային ընկերությունների շարքում առաջին հորիզոնական՝ որպես Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխող՝ թողարկված արժեթղթերի տրանշերի 80% մասնաբաժնով: (այն դեպքում երբ թողարկող և տեղաբաշխող ընկերությունները տարբեր են)
2023թ.-ի ընթացքում Հայաստանի ֆինանսական հաստատությունների, ներառյալ առևտրային բանկերի, ներդրումային և բրոքերային ընկերությունների շարքում երկրորդ հորիզոնական՝ ըստ տեղաբաշխված կորպորատիվ պարտատոմսերի տրանշերի քանակի՝ շուկայի 33% մասնաբաժնով։ (այն դեպքում երբ թողարկող և տեղաբաշխող ընկերությունները տարբեր են)
2023թ.-ի ընթացքում Հայաստանի ֆինանսական հաստատությունների, ներառյալ առևտրային բանկերի, ներդրումային և բրոքերային ընկերությունների շարքում չորրորդ հորիզոնական՝ որպես Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխող՝ ըստ թողարկումների ընդհանուր ծավալի՝ շուկայի 10% մասնաբաժնով։ (այն դեպքում երբ թողարկող և տեղաբաշխող ընկերությունները տարբեր են)
Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից AMX AWARDS 2023-ի մրցանակաբաշխության շրջանակներում մրցանակ՝ Դեպոզիտար համակարգի լավագույն համագործակցային անդամ անվանակարգում:
Առաջին հորիզոնական Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված ոչ-բանկային կորպորատիվ պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման շուկայում 2022 թվականի ընթացքում՝ 57% շուկայի մասնաբաժնով։
2020-2022թթ․ ընթացքում 23% շուկայի մասնաբաժին՝ Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված ոչ-բանկային կորպորատիվ պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման շուկայում։
«Դայմենշն» ՓԲԸ-ն 2022թ․-ի ընթացքում հանդես է եկել որպես Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) ցուցակված բաժնետոմսերի առքուվաճառքի ավելի քան 80%-ի շուկա ստեղծողը (մարքեթ մեյքերը):
Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից AMX ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում մրցանակ՝ Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամի լավագույն աշխատակից անվանակարգում՝ 2020 և 2021-թթ․ին:
Դայմենշն ներդրումային ընկերությունը հայաստանյան շուկայում «Auerbach Grayson & Co» ընկերության բացառիկ ներկայացուցիչ-գործընկերն է, որը արժեթղթերով գործառնություններ է մատուցում ԱՄՆ ինստիտուցիոնալ ներդրողներին և առաջատարն է շուկայում: