Ֆասթ Կրեդիտի պարտատոմսերի տեղաբաշխումը հաջողությամբ կատարվել է «Դայմենշն» ՓԲԸ-ի կողմից


Ֆասթ Կրեդիտի պարտատոմսերի տեղաբաշխումը հաջողությամբ կատարվել է «Դայմենշն» ՓԲԸ-ի կողմից

Ֆասթ Կրեդիտի կողմից թողարկվել էր 11.5% դրամային և 6.25% դոլարային եկամտաբերությամբ պարտատոմսեր: Պարտատոմսերի թողարկումը կատարվում է, որոշակի ժամկետով դրամական միջոցներ ներգրավելու նպատակով:

 

Ֆասթ Կրեդիտի պարտատոմսերի տեղաբաշխումը հաջողությամբ կատարվել է «Դայմենշն» ՓԲԸ-ի կողմից: Պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայի՝ Bbond հարթակում՝ ապահովելով ազատ շրջանառություն։ Պարտատոմսերի գնանշումն իրականացվելու է շուկա ստեղծողի՝ «Դայմենշն» ՓԲԸ-ի կողմից, որն ունի շուկա ստեղծողի ծառայությունների արդյունավետ մատուցման փորձ:

 

«Ֆասթ Կրեդիտ»-ի կողմից պարտատոմսերի սեփականատերերը եռամսյա պարբերականությամբ կվճարվեն տոկոսագումարները՝ արժեկտրոնի տեսքով, իսկ ժամկետի ավարտին կստանան պարտատոմսերի անվանական արժեքը:

 

 

Պարտատոմսերի ձեռքբերումը ունի մի շարք առավելություններ՝

 

-- Ցուցակված, իրացվելի պարտատոմսերը կարող են գնվել կամ վաճառվել բորսայական շուկայում,

-- Մարման ժամկետից շուտ վաճառելու դեպքում ներդրողը միևնույն է ստանում է կուտակված տոկոսագումարները,
-- Ներդրողին տալիս են հասանելիություն դեպի նախընտրած ոլորտներ և ընկերություններ,
-- ՀՀ-ում ցուցակված պարտատոմսերից ստացված եկամուտներն ազատված են եկամտային հարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից,
-- Դիվերսիֆիկացնում են ներդրումային պորտֆելը։

 

«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկվող կորպորատիվ արժեկտրոնային պարտատոմսերի ազդագրի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://old.fastcredit.am/modules/techpages/files/Պարտատոմսերի Ծրագրային ազդագիր 24.06.2022.pdf

 

«ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի մասին

 

Ֆասթ կրեդիտը գործում է 1994 թվականից և որպես «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ն 2011 թ.-ի հոկտեմբերի 14-ին գրանցվել է Կենտրոնական բանկի կողմից: Օրեցօր մեծացնելով մասնաճյուղային ցանցը՝ Ֆասթ կրեդիտն այս պահին ունի 12 մասնաճյուղ Երևանում և 16 մասնաճյուղ մարզերում։ Ընկերության բիզնես ռազմավարության մաս է կազմում հասարակության ֆինանսական ծառայություններից օգտվելու մշակույթի աճի ապահովումը, վստահելի և բարեխիղճ ֆինանսական խորհրդատուի համբավի ամրապնդումը:

 

 

«Դայմենշն» ՓԲԸ-ի մասին

 

Հիմնադրվելով 2018 թվականին և տրամադրելով արժեթղթերի գործառնություններով պայմանավորված, խորհրդատվական, հետազոտական և վերլուծական մի շարք ծառայություններ, Դայմենշնի նպատակն է գործել որպես հուսալի, խորաթափանց և արդյունավետ ներդրումային ծառայությունների գործընկերը Հայաստանում՝ առաջնահերթությունը տալով հաճախորդի շահերին և պահպանելով բարձր բարեվարքություն: Ընկերությունն ունի կայուն արժեքներ, բանիմաց բաժնետերեր և գործընկերների գլոբալ ցանց:

 

Սույն նյութը համարվում է գովազդ:


16 Դեկտեմբերի 2022, ՈՒրբաթ

Վերջին հրապարակումները