Դայմենշն ներդրումային ընկերությունը հաջողությամբ միացավ Echo Trade հարթակի արշավին:


Դայմենշն ներդրումային ընկերությունը հաջողությամբ միացավ Echo Trade հարթակի արշավին:

Դայմենշն ներդրումային ընկերությունը հաջողությամբ միացավ Echo Trade հարթակի արշավին, որը ներդրողներին առաջարկում է ժամանակակից ներդրումային ռազմավարություններ և հնարավորություն է տալիս ստեղծելու և կառավարելու իրենց պորտֆելը: Այսուհետ կարող եք մուտք գործել հարթակ և հետևել բարձր հեղինակություն ունեցող մասնագետների ներդրումային ռազմավարություններին:

 

Մեր ներդրումների գծով խորհրդականը Վինսենթ Կատալոնոն է, ով ունի շուրջ 40 տարվա մասնագիտական փորձ, ընդ որում 25 տարի աշխատել է Merrill Lynch ընկերությունում, որտեղ խորհրդադվական ծառայություններ է մատուցել մասնավոր հաճախորդներին, փոքր ինստիտուցիոնալ ներդրողներին և կորպորացիաներին՝ ներդրումային սկզբունքների և ակտիվների կառավարման վերաբերյալ: Վինսենթը «Sectors and Styles» գրքի հեղինակն է (Wiley 2006): Նա հաճախել է Ջուլիարդի դպրոցը և Նյու Յորքի համալսարանը, ինչպես նաև 1986 թվականից ունի CFA-ի որակավորում: Վինսենթը նախկինում եղել է Նյու Յորքի «CFA Society»-ի նախագահը (1991 - 2006):

 

Echo trading հարթակի հիմնական առավելություններն են՝

 

 

    Echo Trade-ն այն հարթակն է, որն առաջարկում է առաջադեմ ֆինանսական ռազմավարություններ բոլոր տեսակի ներդրողների համար: Համագործակցելով գրանցված (լիցենզավորված) լավագույն ներդրումային ընկերությունների հետ Հարթակը տրամադրում է ռազմավարություններ՝ տարբեր ներդրողների կարիքներին և բյուջեին համապատասխան: Echo Trade-ի բոլոր անդամ ընկերությունները ընտրված են Echo Trade թիմի կողմից:

 

 

Գրանցվելու համար  սեղմեք այստեղ

 

Հրաժարագիր

 

    Կայքում պարունակվող նյութն ունի տեղեկատվական նպատակ և չպետք է ընկալվի որպես որևէ արժեթուղթ վաճառելու կամ գնելու առաջարկ: Յուրաքանչյուր ներդրում պարունակում է որոշակի ռիսկ և ցանկացած ներդրված կապիտալ կարող է կորցնել արժեքը և առաջացնել հնարավոր վնասներ: Դայմենշնը պատասխանատվություն չի կրում Echo Trade հարթակում գրանցումների, փոփոխությունների, անձնական տվյալների գաղտնիության պահպանման և երաշխավորման, ինչպես նաև՝ ներդրումների արդյունքների համար: Ներդրողները պետք է ինքնուրույն գնահատեն ներդրման հետ կապված բոլոր ռիսկերը: Նախկին ցուցանիշներն ապագա եկամտաբերության երաշխիք չեն: Ուստի պայմանների փոփոխության դեպքում ներդրումային մասնագետների կողմից արտահայտած ցանկացած կարծիք կարող է փոփոխվել: Echo Trade հարթակը «Դայմենշն» ՓԲԸ-ի հետ չունի փոխկապակցվածություն, չի վերահսկվում և հաշվետու չէ «Դայմենշն» ՓԲԸ -ին:

 


05 Հունվարի 2023, Հինգշաբթի

Վերջին հրապարակումները