Խնայողություններ և ներդրումներ


Խնայողություններ և ներդրումներ

Խնայողություններ և ներդրումներ

 

Խնայողություններ ունենալը ֆինանսական կայունության և ապահով ապագայի կառուցման կարևոր նախապայմաններից է։

Դրանք մեզ ապահովում են անսպասելի իրավիճակների ժամանակ և տալիս են ֆինանսական ապահովության զգացում։ Սակայն, միայն խնայելը միշտ չէ, որ բավարար է երկարաժամկետ նպատակներին հասնելու համար։ Տնտեսված գումարը, եթե պարզապես պահենք բանկային հաշվում կամ տանը, ժամանակի ընթացքում կարող է կորցնել իր արժեքը գնաճի հետևանքով։

Ուստի, կարիք չկա խնայողությունները պահել բարձի տակ կամ պահարանում։

Անգամ փոքրիկ խնայողությունները կարելի է աշխատեցնել՝ ներդրումներ անելով։

 

Ահա այստեղ է, որ ներդրումների դերը դառնում է կարևոր։

 

Ձեզ ենք ներկայացնում 5 պատճառ` ներդրումներ կատարելու համար

 

  1. 1. Գնաճի (ինֆլյացիայի) դեմ պայքար

Գումարը ժամանակի ընթացքում արժեզրկվում է։ Այսօրվա փողը և վաղվա փողը նույնը չեն: Այսօր 1 դոլարով հնարավոր կլինի գնել ավելի քիչ ապրանք, քան տարիներ առաջ, քանի որ Ժամանակի ընթացքում փողը կորցնում է իր գնողունակությունը՝ գնաճի պատճառով։ Քանի որ գնաճը տնտեսության մեջ անխուսափելի երևույթ է, կարևոր է ներդրումներ կատարել այնպիսի ակտիվների մեջ, որոնց արժեքը բարձրանում է գնաճային պայմաններում, որպեսզի ձեր գումարն աշխատի գնաճին համահունչ կամ նույնիսկ ավելի արագ տեմպով։

 

  1. 2. Ապագա եկամտի ներհոսք

Ներդրումները կարող են դառնալ պասիվ եկամտի աղբյուր։ Օրինակ՝ ներդրումներ անելով բաժնետոմսերում, պարտատոմսերում, ֆոնդերում կամ անշարժ գույքի ոլորտում, կարելի է ստանալ շահաբաժիններ, տոկոսներ կամ վարձակալական եկամուտ։

 

  1. 3. Ֆինանսական նպատակների արագ իրագործում

Եթե ունեք կոնկրետ նպատակներ, օրինակ՝ բնակարան գնել, ճամփորդել, երեխաների կրթությունը ֆինանսավորել կամ վաղաժամ թոշակի անցնել, ապա խնայողությունները միայն գուցե շատ դանդաղ տանեն այդ նպատակներին։ Ներդրումները, իհարկե համեմատ ավելի ռիսկային, բայց նաև շատ ավելի արագ աճ ապահովող տարբերակ են։

 

  1. 4. Ներդրումների սոցիալական և տնտեսական ազդեցությունը

Ներդրումները միայն ձեր շահույթի մասին չեն։ Երբ դուք ձեռք եք բերում բաժնետոմս կամ պարտատոմս, ձեր գումարը սկսում է աշխատել տնտեսության մեջ։ Օրինակ՝ պետական պարտատոմսերից ստացված միջոցները կարող են ուղղվել ճանապարհաշինության կամ կրթական ծրագրերի իրականացմանը։ Այսպիսով, ձեր ներդրումը նպաստում է երկրի տնտեսական աճին, իսկ այդ աճն ի վերջո կարող է նպաստել նաև ձեր ապագա խնայողությունների ավելացմանը։

 

  1. 5. Տնտեսական գիտելիքների զարգացում

Ներդրումներ կատարելը զարգացնում է ֆինանսական գրագիտությունը, քանի որ դուք սկսում եք ավելի խորությամբ հասկանալ շուկաները, ռիսկերը և ֆինանսական գործիքները։

 

----------------------------------------------------------------------------------------------------------------------

 

Գրագետ ներդրումներ կատարելու համար կարող եք դիմել մեզ, և մեր թիմը սիրով կօգնի ձեզ ձեր ֆինանսական նպատակների իրականացման ճանապարհին։

 

«Դայմենշն» ՓԲԸ-ն ներկայումս իրականացնում է  «Շտիգեն» ՍՊԸ-ի, «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի և «ՆՈՈՒԹ․ԱՄ» ՍՊԸ-ի կողմից թողարկված պարտատոմսերի տեղաբաշխումը։

 

Դայմենշնի կողմից իրականացվող ընթացիկ տեղաբաշխումներին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Մանրամասների համար՝

 

Եթե հետաքրքրված եք՝ լրացնել հայտը։


Դայմենշնի կողմից մատուցվող արժեթղթերի գործառնություններով պայմանավորված ծառայություններին ավելի մանրամասն ծանոթանալու համար այցելեք մեր կայք:

 

Պարտատոմսերի ձեռքբերման և մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել «Դայմենշն» ՓԲԸ 010 54 56 70 և 043 88 29 81 հեռախոսահամարներով։

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` 

Կայքում պարունակվող նյութն ունի տեղեկատվական նպատակ և չպետք է ընկալվի որպես որևէ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: Յուրաքանչյուր ներդրում պարունակում է որոշակի ռիսկ և ցանկացած ներդրված կապիտալ կարող է կորցնել արժեքը և առաջացնել հնարավոր վնասներ։ Արժեթղթերում ներդրման հետ կապված ռիսկը կրում է ներդրողը։ 

 

010 545670 | 043 882981 | www.dimension.am
  
Դայմենշնը վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից:
  


15 Ապրիլի 2025, Երեքշաբթի | 1072

Վերջին հրապարակումները