Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Դայմենշն» ներդրումային ընկերությունը ընդամենը մեկ օրում հաջողությամբ տեղաբաշխել է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերը։
24 Նոյեմբերի 2025, Երկուշաբթի |
Սույն թվականի նոյեմբերի 24-ից նոյեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում Դայմենշն ներդրումային ընկերությունը նախատեսում է իրականացնել ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ի դրամային անվանական արժեկտրոնային 11.75% տարեկան եկամտաբերությամբ պարտատոմսերի տեղաբաշխումը։
Նշենք, որ 2017 թվականից ի վեր ՖԻՆՔԱ-ի կողմից պարտատոմսերի 20-րդ թողարկումն է։
☑️Տեղաբաշխումը տեղի է ունենալու Հայաստանի ֆոնդային բորսայի տեղաբաշխման հարթակով 2025 թվականի նոյեմբերի 24-ից նոյեմբերի 28-ը։
Նշենք նաև, որ հաջորդ աճուրդի օր տեղափոխվում է միայն նախորդ աճուրդային օրվա ծավալի չբավարարված մնացորդային մասը։
Պարտատոմսերի հիմնական պայմաններն են.
✅ Դասը՝ անվանական արժեկտրոնային
✅ԱՄՏԾ՝ AMFNCAB2KER7
✅Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 11.75%
✅Թողարկման ծավալը հրապարակային առաջարկի միջոցով՝ 838,000,000 ՀՀ դրամ
✅Անվանական արժեքը՝ 50,000 ՀՀ դրամ
✅Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ եռամսյակային
✅Մարման ամսաթիվը՝ 24.11.2028
✅Շրջանառության ժամկետը՝ 36 ամիս
✅Տեղաբաշխողը՝ «Դայմենշն» ՓԲԸ
Ազդագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Պարտատոմսերի վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ Գլխավոր տնօրենի 2025 թվականի նոյեմբերի 19-ի թիվ ՏՊ-005-11/25 որոշմամբ՝ «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը թույլատրվել են տեղաբաշխման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման հարթակում։
ՀՀ ԿԲ նախագահի 05.11.2025թ-ի թիվ 1/401 Ա որոշմամբ գրանցվել է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ծրագրային ազդագրի լրացումը, որը հասանելի է Դայմենշնի և ՖԻՆՔԱ-ի պաշտոնական կայքերում։
Պարտատոմսերի ձեռքբերման և մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ 010 54 56 70, 043 88 29 81 հեռախոսահամարներով կամ ՖԻՆՔԱ ՈՒՎԿ 012 55 55 55 հեռախոսահամարով։
012 555555 | www.finca.am
010 545670 | 043 882981 | www.dimension.am
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ-ի կողմից:
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ -ի մասին
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հանդիսանում է FINCA Impact Finance (FIF) գլոբալ ցանցի մաս, որը միկրոֆինանսավորման և փոքր բիզնեսի ֆինանսավորման ոլորտի առաջատարներից է Հայաստանում։ Ընկերությունը Հայաստանում հիմնադրվել է 1999 թվականին և նպատակ ունի բարելավել հասարակության ցածր եկամուտ ունեցող հատվածների կյանքի որակը՝ տրամադրելով ֆինանսական ծառայություններ:
ՖԻՆՔԱ-ն թվային հարթակի և մասնաճյուղերի միջոցով ապահովում է ծառայությունների հասանելիություն ավելի քան 20,000 հաճախորդների, նույնիսկ Հայաստանի ամենահեռավոր շրջաններում:
«Դայմենշն» ՓԲԸ-ի մասին
Հիմնադրվելով 2018 թվականին և տրամադրելով արժեթղթերի գործառնություններով պայմանավորված, խորհրդատվական, հետազոտական և վերլուծական մի շարք ծառայություններ, Դայմենշնի նպատակն է գործել որպես հուսալի, խորաթափանց և արդյունավետ ներդրումային ծառայությունների գործընկերը Հայաստանում՝ առաջնահերթությունը տալով հաճախորդի շահերին և պահպանելով բարձր բարեվարքություն: Ընկերությունն ունի կայուն արժեքներ, բանիմաց բաժնետերեր և գործընկերների գլոբալ ցանց:
«Դայմենշն» ՓԲԸ-ն հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ և ունի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի Հաշվի օպերատորի կարգավիճակ: