Դայմենշն ներդրումային ընկերությունը սույն թվականի փետրվարի 3-ից կիրականացնի «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը։
02 Փետրվարի 2026, Երկուշաբթի |
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Դայմենշն ներդրումային ընկերությունը ընդամենը մեկ օրում հաջողությամբ տեղաբաշխել է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերը։
☑️ Հայաստանի ֆոնդային բորսայում 2026 թ․ փետրվարի 3-ին կայացած աճուրդի ընթացքում պարտատոմսերը ամբողջությամբ տեղաբաշխվել են՝ գրանցելով բարձր պահանջարկ։
▪️ Ընդհանուր պահանջարկը կազմել է 955,500,000 ՀՀ դրամ,
▪️ Տեղաբաշխման ծավալը՝ 800,000,000 ՀՀ դրամ,
▪️ Կտրման գինը՝ 100.3726,
▪️Աճուրդի կտրման եկամտաբերությունը` 12.3495%,
▪️ Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 12.5%։
Այս ցուցանիշները վկայում են «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի նկատմամբ ներդրողների վստահության և թողարկման բարձր պահանջարկի մասին։
ՀՀ ԿԲ նախագահի 07.01.2026թ.-ի թիվ 1/8 Ա որոշմամբ գրանցվել է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ծրագրային ազդագիրը, որը հասանելի է Դայմենշնի և «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պաշտոնական կայքերում։
Ազդագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Թողարկման պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
011 270000 | www.kamurj.am
010 545670 | 043 882981 | www.dimension.am
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ-ի կողմից: