«Դայմենշն» ՓԲԸ-ն կտեղաբաշխի «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ի պարտատոմսերը:


«Դայմենշն» ՓԲԸ-ն կտեղաբաշխի «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ի պարտատոմսերը:

 Դայմենշն ներդրումային ընկերությունը մայիսի 2-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում կիրականացնի «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ի դրամային անվանական արժեկտրոնային բարձր՝ 12.25% տարեկան եկամտաբերությամբ պարտատոմսերի տեղաբաշխումը։

 

Պարտատոմսերի պայմաններն են.

 

•    Տարեկան արժեկտրոնային եկամտաբերություն՝ 12.25%

•    Թողարկման ծավալ՝ 1,200,000,000 ՀՀ դրամ

•    Անվանական արժեք՝ 100,000 ՀՀ դրամ

•    Արժեկտրոնի վճարման պարբերականություն՝ եռամսյակային

•    Շրջանառության ժամկետ՝ 30 ամիս

•    Մարման ամսաթիվ՝ 02.11.2026

•    Տեղաբաշխման ժամկետ` 02.05.2024 – 08.05.2024 թթ.

 

Ձեռք բերելով Ֆարմ Կրեդիտ Արմենիայի պարտատոմսերը՝ դուք ձեր ներդրումն եք ունենում Հայաստանի գյուղատնտեսության զարգացման գործում, քանի որ թողարկողի կողմից պարտատոմսերի թողարկման և դրան հետևող տեղաբաշխման նպատակը միջոցների ներգրավումն է, որոնք ուղղվելու են գյուղացիական տնտեսությունների վարկավորման ակտիվացմանը։

 

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման Հայաստանի Ֆոնդային Բորսայում։

Հայաստանի Ֆոնդային Բորսայում ցուցակված պարտատոմսերից ստացված եկամուտներն ազատվում են եկամտային հարկից եւ ոչ ռեզիդենտի շահութահարկից։

 

Թողարկման հիմնական պայմաններն առավել մանրամասն կարելի է ծանոթանալ Ֆարմ Կրեդիտ Արմենիայի և Դայմենշնի պաշտոնական կայքերում:

 

ՀՀ ԿԲ նախագահի 03.04.2024թ -ի թիվ 1/109 Ա որոշմամբ գրանցված ծրագրային ազդագրին ծանոթանալու համար այցելել հետևյալ հղումով:

 

«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ Գլխավոր տնօրենի 2024թ.-ի ապրիլի 29-ի թիվ ՏՊ-002-04/24 որոշմամբ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն առևտրային կոոպերատիվի  անվանական արժեկտրոնային պարտատոմսերը 2024թ․ մայիսի 02-ից 08-ը թույլատրվել են տեղաբաշխման Բորսայի տեղաբաշխման հարթակի միջոցով:  

 

Պարտատոմսերի ձեռքբերման և մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ 010 54 56 70 կամ 043 88 29 81 հեռախոսահամարներով։

 

010 545670 | www.dimension.am

010 550831, 550741 | www.fca.am

 

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ-ի կողմից:

 

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ի մասին

 

Ֆարմ Կրեդիտ Արմենիան հիմնադրվել է 2007թ. փետրվարի 21-ին ՀՀ հինգ մարզերի (Արարատ, Տավուշ, Վայոց Ձոր, Կոտայք, Սյունիք)  57 ֆերմերների և ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգի Վիրջինիայի Ասոցիացիայի Խնամառու Հիմնադրամի կողմից:

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" Ունիվերսալ վարկային կազմակերպության առաքելությունը, տեսլականը և հիմնական արժեքները  արտահայտում են  կազմակերպության  Դիտորդ խորհրդի, ղեկավարների և անձնակազմի՝  կայուն կոոպերատիվ կառույցի միջոցով  գյուղատնտեսական արտադրությունը զարգացնելու նպատակաուղղվածությունը:

Ֆարմ Կրեդիտ Արմենիայի առաքելությունն է բարելավել կյանքի որակը  Հայաստանի Հանրապետության գյուղերում` մատուցելով կոոպերատիվ սկզբունքների վրա հիմնված մատչելի ֆինանսավարկային ծառայություններ:
 

 

«Դայմենշն» ՓԲԸ-ի մասին

 

Հիմնադրվելով 2018 թվականին և տրամադրելով արժեթղթերի գործառնություններով պայմանավորված, խորհրդատվական, հետազոտական և վերլուծական մի շարք ծառայություններ, Դայմենշնի նպատակն է գործել որպես հուսալի, խորաթափանց և արդյունավետ ներդրումային ծառայությունների գործընկերը Հայաստանում՝ առաջնահերթությունը տալով հաճախորդի շահերին և պահպանելով բարձր բարեվարքություն: Ընկերությունն ունի կայուն արժեքներ, բանիմաց բաժնետերեր և գործընկերների գլոբալ ցանց:

«Դայմենշն» ՓԲԸ-ն հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ և ունի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի Հաշվի օպերատորի կարգավիճակ:

 

Սույն նյութը համարվում է գովազդ:


30 Ապրիլի 2024, Երեքշաբթի

Վերջին հրապարակումները