Դայմենշն ներդրումային ընկերությունը նախատեսում է իրականացնել ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ի դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը։
Տեղաբաշխման օրերն են 2025 թվականի փետրվարի 12-ից փետրվարի 18-ը։ 04 Փետրվարի 2025, Երեքշաբթի |
ՀՀ ԿԲ նախագահի 24.06.2022թ-ի թիվ 1/294Ա որոշման համաձայն գրանցվել է «ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
«Դայմենշն» ներդրումային ընկերությունը հանդիսանում է «ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի տեղաբաշխողը։
«Դայմենշն» ՓԲԸ-ը կտեղաբաշխի «ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային դրամային և դոլարային պարտատոմսերը 2022 թվականի հուլիսի 13-ից հուլիսի 19-ն ընկած ժամանակահատվածում։
Առաջին տրանշի պարտատոմսերի տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմում է 500,000,000 ՀՀ դրամ և 3,000,000 ԱՄՆ դոլար:
Դրամային պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը կազմում է առավելագույնը 1,000,000,000 ՀՀ դրամ, իսկ դոլարային պարտատոմսերի դեպքում՝ առավելագույնը 10,000,000 ԱՄՆ դոլար: Մեկ դրամային պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100,000 ՀՀ դրամ, իսկ մեկ դոլարային պարտատոմսինը՝ 100 ԱՄՆ դոլար:
Դրամային և դոլարային պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը համապատասխանաբար կազմում է 11.5% և 6.25%, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս:
Տեղաբաշխումն իրականացվելու է Բորսայի տեղաբաշխման համակարգի միջոցով:
Կնքված պայմանագրի համաձայն՝ «Դայմենշն» ՓԲԸ-ն թողարկման ծավալի (տրանշի) 10%-ի մասնակցության չափով իրականացնելու է թողարկողի կողմից թողարկվող պարտատոմսերի տեղաբաշխումը:
Ծրագրային ազդագրին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել հետևյալ հղումով:
Սույն նյութը համարվում է գովազդ: