Դայմենշն ներդրումային ընկերություն
Մեծ փորձ տեղական շուկայում և միջազգային գործընկերներ
Դայմենշն ներդրումային ընկերություն
Հեռանկարներ որոնելու և երկարաժամկետ մտածելու կարողություն
Դայմենշն ներդրումային ընկերություն
Շահերի բախման բացակայություն
«Դայմենշն» ՓԲԸ-ն ներդրումային ընկերություն է, որը հիմնադրվել է այն գիտակցմամբ, որ Հայաստանի դինամիկ ներդրումային շուկաները կարիք ունեն օբյեկտիվ և պրոֆեսիոնալ մոտեցմամբ փորձառու մասնագետների: Դայմենշնը կորպորատիվ հաճախորդներին տրամադրում է ֆինանսական և ներդրումային ծառայություններ՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ և փորձելով բարձրացնել հանրային վստահությունը Հայաստանի ֆինանսական շուկայի նկատմամբ։
Կապիտալի շուկաների խորհրդատվական ծառայությունը Դայմենշնի հիմնական բիզնես գործառույթն է և անբաժանելի մասը՝ ընկերության առաքելությանը և տեսլականին հասնելու համար:
Իմանալ ավելինՄենք տարիների փորձ ունենք կապիտալի շուկայում կորպորատիվ արժեթղթերով խոշոր գործարքներ իրականացնելու գործում
Իմանալ ավելինՀայաստանի կապիտալի շուկաներում Դայմենշնը կառավարում է բաժնեմասային և պարտքային գործիքների սեփական ներդրումային պորտֆելը:
Իմանալ ավելին2022թ.-ին «ԴԱՅՄԵՆՇՆ» ՓԲԸ-ն հանդես է եկել որպես «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի թողարկած հասարակ բաժնետոմսերի միակ շուկա ստեղծող։
Իմանալ ավելին«Դայմենշն» ՓԲԸ-ն հանդես է գալիս որպես «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի պարտատոմսերի շուկա ստեղծող:
Իմանալ ավելինՄենք առաջարկում ենք ֆինանսական և ներդրումային ծառայությունների լայն ընտրանի, ապահովում ենք մատուցված ծառայությունների բարձր որակ՝ առաջնահերթությունը տալով հաճախորդի շահերին։
Մենք ցուցաբերում ենք անհատական մոտեցում յուրաքանչյուր գործընկերոջը և հաճախորդին՝ կառուցելով կայուն և երկարատև հարաբերություններ: Ընկերությունն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման միջազգայնորեն ճանաչված նորմերով և որոշումների կոլեգիալ ընդունման սկզբունքներով:
Մեր թիմի աշխատակիցները կիսում են ընդհանուր արժեքներ և հավատարիմ են ընկերության որդեգրած ռազմավարությանը։ Դայմենշն ընկերության աշխատակիցները թիմային են, նվիրված ու համախմբված, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում յուրաքանչյուր նախագիծ և աշխատանք հավուր պատշաճի իրականացնելու համար։ Մենք կիսում ենք միմյանց հետ մեր փորձառությունը` ստեղծելով արդյունավետ գործընկերային հարաբերություններ։
Մենք խիստ կարևորում ենք մեր հաճախորդների անձնական տվյալների գաղտնիության պահպանումը։ Ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ՝ մենք երաշխավորում ենք պահպանել հաճախորդների և գործընկերների վերաբերյալ տեղեկատվությունը։
Կարևորելով մեր համբավը` մենք բարձր ենք գնահատում վստահությունը, ազնվությունը և գործնական էթիկան։ Մենք ձգտում ենք դառնալ կայուն և վստահելի ֆինանսական կառույց ՀՀ ֆինանսական շուկայում, որը ներդրողներին ծառայություններ մատուցելիս գործում է ֆիդուցիար պարտականությունների շրջանակում։